Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում 22.04.2015

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հերթական միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Ներկայացվել է Հայոց Մեծ եղեռնի պատմությունը մինչև մեր օրերը: Հնչեցել են յաթաղանին զոհ գնացած անմեղ նահատակների կորստյան ցավին, հիշատակի ոգեկոչմանը ձոնված բանաստեղծություններ ու երգեր, միաբանվելու և պայքարելու կոչեր: Միջոցառման ավարտին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և դպրոցի տնօրինությանը: Նա իր խոսքում նշել է, որ շարունակվում է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և պահանջատիրության գործընթացը նոր փուլ է մտնում: Շնորհակալանքի խոսք է ասել նաև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Քննարկվել է  վոլեյբոլի հուշամրցաշարի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը

Քննարկվել է վոլեյբոլի հուշամրցաշարի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը 22.04.2015

Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց Խորհրդային Միության հերոս Վահիկ Լևոնյանի հիշատակին նվիրված վոլեյբոլի ամենամյա մարզային հուշամրցաշարի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Հովհաննիսյանը, համայնքների և մարզական կառույցների ղեկավարներ: Քննարկման ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ ամենամյա հուշամրցաշարն այս տարի կազմակերպվում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում և հանձնարարեց ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել մրցաշարին: Նա հավելեց, որ հուշամրցաշարի բացման հանդիսությանը մասնակցելու է նաև նույն օրը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ ժամանող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց 22.04.2015

Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված մասսայական միջոցառումների:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 22.04.2015

  ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներում ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ

Հայոց Մեծ եղեռնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ` Վայքի հիմնական դպրոցում

Հայոց Մեծ եղեռնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ` Վայքի հիմնական դպրոցում 21.04.2015

2015 թվականի ապրիլի 20-ին Վայքի հիմնական դպրոցում կայացավ Հայոց Մեծ եղեռնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Հովհաննիսյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը: Ցերեկույթի բացման խոսքով հանդես է եկել Վայքի հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը: Ցերեկույթը ներկայացրել են դպրոցի աշակերտներն ու Վայքի զորամասի զինվորները: Հնչել են 20-րդ դարասկզբի դաժան սպանդին զոհ գնացած անմեղ հայ նահատակների կորստյան ցավը, հիշատակի ոգեկոչումն արտահայտող ասմունքն ու երգը, որոնց գաղափարական խտացումներն արտահայտում էին ականավոր գրող Պերճ Զեյթունցյանի դրամաների երկու բնորոշ հատվածների բեմականացումները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Նորավանքի ուխտի օրվան նվիրված հանդիսությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Նորավանքի ուխտի օրվան նվիրված հանդիսությանը 21.04.2015

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի: Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 19-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է: Տոնի օրը Նորավանքում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանըմատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով բացատրեց տոնի խորհուրդն ու նշանակություն: Սբ. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի: Տոնակատարությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը, Նորավանքի հոգևոր հովիվներ Տեր Սահակ քհն. Մարտիրոսյանը ու Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը, թեմում նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ներսես քհն. Արշակյանը, մարզպետարանի պաշտոնեությունը, մարզային իշխանության անդամներ և բազմաթիվ ուխտավորներ: Եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային հանդիսություն (այն կազմակերպել էր Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը, պատասխանատու` Ա. Ստեփանյան)՝ նվիրված Նորավանքի ուխտի օրվան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որն սկսվեց Թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնության խոսքով: Երիտասարդաց միության անդամները ներկայացրին Կանաչ կիրակիի խորհուրդը, Նորավանքի պատմությունը և Նորավանքի վանական համալիրի վերակառուցման պատմությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 17:03:12