Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսյան հաղթանակների տոնի կապակցությամբ

08.05.2015

  Սիրելի վայոցձորցիներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմական տարեգրության մեջ կարևորվում է երկու ճակատագրական հաղթանակներով՝ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով և Շուշիի փառապանծ ազատագրմամբ: Հայ ժողովրդի համար մայիսն իրավմամբ հաղթանակների ամիս է և մեր ազգի համար ճակատագրական այդ հաղթանակների վկաներն այսօր դուք եք, հարգելի վետերաններ և ազատամարտիկներ: Ուստի ամենայն հարգանքով ձեզ մաղթում եմ առողջ ու երկար կյանք: Ձեր ցանկալի ներկայությունը մեր կողքին դաստիարակության վառ օրինակ է սերունդների համար: Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հաղթական ելքերը մոռացության մատնեցին անցյալում թույլ տրված մեր սխալները և բարձրացրին ազգային ոգին: Հայ ազգը համոզվեց, որ ով ցանկություն և համարձակություն ունի իր երկրի լուսավոր ապագան կերտելու, նա նաև կարող է համախմբվել և նպատակին հասնելու կամք դրսևորել: Այսօր նույնպես մեզ անհրաժեշտ է ազգովի համախմբվել, սատարել միմյանց, մեր հաղթանակած բանակին, մեր երկրի պետականությանը և պետականաշինության գործընթացին, որպեսզի մեր հաղթանակների մայիսը դառնա հարատև խաղաղության և առջընթացի մայիս, առատության ու բարօրության ամիս:
Կրկին շնորհավորելով ձեզ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Արցախյան ազատմարտի հաղթական ավարտի 23-րդ տարեդարձերի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր մտքի ու բազկի ուժն այսուհետ օգտագործեք ի շենացումն մեր մարզի, ի հզորացումն Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն հայ ժողովրդի:
Խորին խոնարհումով ուզում եմ ասել՝
Փառք հայրենքի համար իրենց կյանքը զոհած մեր եղբայրներին ու քույրերին:                                   ԵՎ հպարտորեն ավելացնել՝
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդի խաղաղ կեցությունն ապահովող Հայոց բանակն՝ իր Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08