Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի Հոգեհանգստյան կարգ Եղեգնաձորում

09.05.2015

 Եղեգնաձորի Երկրապահ կամավորների հուշարձանի մոտ, մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանի, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի և հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների և զոհված Երկրապահ կամավորականների: Այնուհետ Հայր Սուրբը հանդես եկավ օրհնությամբ: Իսկ վերջում ներկաներին իրենց գեղեցիկ ելույթներով ողջունեցին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի և թիվ 5 մանկապարտեզի սաները:
Նշենք, որ մինչ հուշարձանի մոտ տեղի ունեցած միջոցառումը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ. Աստվածածին եկեղեցում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ. Պատարագ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08