Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին

09.05.2015

 Ս/թ մայիսի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հարությունյանի, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին: Ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, զինվորականներ, ազատամարտիկներ, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:
Միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի ավագ դպրոցի և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից: Միջոցառման ընթացքում4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը պարգևներ հանձնեց նի շարք վետերանների և ազատամարտիկների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08