Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ  Վայոց  ձորի  մարզային  զորակոչային հանձնաժողովի  նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 18.06.2015

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ`4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Լևոն Յազիչյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաներ: Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները ներկայացրին 2015 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, նշելով որ այն կազմակերպում են օրենքով սահմանված կարգով: Մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահը համապատասխան հանձնարարություններ տվեց, այդ թվում նաև՝ մարզում զորակոչված պատանիներին պատշաճ մակարդակով ճանապարհելու միասնական միջոցառում կազմակերպելու վերաբերյալ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է պանրի արտադության  ,,Ոսկե այծ,, գործարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է պանրի արտադության ,,Ոսկե այծ,, գործարան 17.06.2015

Հունիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Եղեգնաձորի > (Golden Goat) պանրի արտադրամասում: Մարզպետ ՀարությունՍարգսյանը շրջայցի ժամանակ ծանոթացել է ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմաններին և արտադրվող պանրի տեսականուն: Ընկերությունն արտադրում է մոտ 8 տեսակի պանիր, այդ թվում՝ >, >, >, >: Ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը նշել է, որակյալ պանիր ստանալու հիմնական գործոններից մեկը Վայոց ձորի կլիմայական բարենպաստ պայմաններն են և էկոլոգիապես մաքուր հումքը:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի 5-րդ նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի 5-րդ նիստը 17.06.2015

2015 թվականի հունիսի 17-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 5-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Սերինե Մխիթարյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր.

Երտասարդ երգիչ Արթուր Կարապետյանը՝ ,,Ոսկե նոտա,, երիտասարդ կատարողների  միջազգային 3-րդ մրցույթի մրցանակակիր

Երտասարդ երգիչ Արթուր Կարապետյանը՝ ,,Ոսկե նոտա,, երիտասարդ կատարողների միջազգային 3-րդ մրցույթի մրցանակակիր 17.06.2015

Օրերս Մոսկա քաղաքում կայացավ ,,Ոսկե նոտա,, (,,Золотая нота,,) երիտասարդ կատարողների 3-րդ միջազգային մրցույթը, որին մասնակցում էր մեր հայրենակից, երիտասարդ և տաղանդավոր երգիչ Արթուր Կարապետյանը: Նա մրցույթում հաղթող է ճանաչվել և գրավել է առաջին պատվավոր տեղը: ,,Ոսկե նոտա,, միջազգային մրցույթն անցկացնելու իրավունքը պատկանում է ,,Իգոր Սանդլեր պրոդյուսերական կենտրոնին,,: Մրցույթին մասնակցելու նախնական հայտ ներկայացրած 200 մասնակիցներից եզրափակիր փուլին մասնակցել են 80-ը: Մրցույթին մասնակցության տարիքային շեմը սահմանված թ եղել 8-ից մինչև 30 տարեկանը: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ռուսական էստրադայի աստղեր Իգոր Սարուխանովը, Բարի Ալիբասովը, Լարիսա Ռուբալսկայան, մեր հայրենակից Անդրեյ Դավիդյանը և այլ հայտնի երաժիշտներ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու մասնկացել ,,Իգոր Սանդլեր պրոդյուսերական կենտրոնի,, կողմից կազմակերպվող համերգներին: Նշենք, որ Արթուր Կարապետյանը բազմիցս մասնակցել է նմանատիպ միջազգային մրցույթների և հաղթող ճանաչվել, բարձր պահելով մեր երկրի և մեր մարզի անունը:

Քննարկում` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Քննարկում` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 17.06.2015

2015 թվականի հունիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քննարկում` Ջերուկ քաղաքի դպրոցներ հաճախող երեխաների տեղափոխման և դպրոցների կարգավիճակի հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը, թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ստեփան Ստեփանյանը: Քննարկման արդյունքում որոշվեց բարձրացված հարցերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարին:

Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 8-րդ միջազգային հուշամրցաշարին

Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 8-րդ միջազգային հուշամրցաշարին 16.06.2015

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 8-րդ միջազգային հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, վաղամեռիկ շախմատիստի հիշատակին այս ավանդական մրցաշարը կազմակերպելու համար, ու հույս հայտնել, որ մարզաձևի նոր սերնդի ներկայացուցիչները ուսումնասիրելով Կարեն Ասրյանի խաղաոճը և տակտիկան, իրենց համար նոր բացահայտումներ կանեն ամենաինտելեկտուալ մարզաձևում: Ներկաներին ողջունել է նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում hունիսի 15-25-ը անցկացվող հուշամրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 92 շախմատիստ: Աղբյուրը՝ msy.am, 16.06.2015

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 10:25:19