Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Ջերմուկի քաղաքապետարանում

Հանդիպում Ջերմուկի քաղաքապետարանում 25.06.2015

2015 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկի քաղաքապետարան: Ուղեկցող խմբում են եղել նաև նույն վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը, գլխավոր մասնագետ Վարդան Հովհաննիսյանը, առողջապահության և uոցիալական ապահովության վարչության պետի բուժգծով տեղակալ Սամվել Շահբազյանը: Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը մասնակցել են Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, քաղաքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը, աշխատակազմի քարտուղար Գոհար Թադևոսյանը: Քննարկման օրակարգում եղել են զբոսաշրջության ակտիվ սեզոնի հետ կապված մի շարք հարցեր:

Կայացավ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը

Կայացավ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը 25.06.2015

Հունիսի 25-ին կայացավ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որ վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, երիտասարդական խորհրդի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և երիտասարդական խորհրդի ադամները: Օրակարգում քննարկվեցին զորակոչային և նախազորակոչային հասակի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների, > համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի կազմավորման նպատակով մարզի համայքներում շնորհալի երիտասարդների հայտնաբերմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, Համահայկական ամառային 6-րդ խաղերին մարզի պատշաճ մակարդակով մասնակցության, մարզում ուսանողների ակտիվ ժամանցի և զբաղվածության ապահովման, Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցերը:

Քննարկվել է ոռոգման ջրի մատակարարման հարցը

Քննարկվել է ոռոգման ջրի մատակարարման հարցը 23.06.2015

2015 թվականի հունիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, Եղեգնաձորի ՋՕԸ-ի տնօրեն Հազարապետ Նազարյանի ուղեկցությամբ այցելել է ոռոգման ջրագծերի գլխամաս: Գլխամասում իրականացվել է դիտարկում և պայմանավորվածություն է ձեռք բերվել ոռոգման ջրագծերով ջրթողման ռեժիմի վերաբերյալ: Մարզպետ Հ. Սարգսյանն առաջարկել է Եղեգնաձորի ՋՕԸ-ի տնօրեն Հազարապետ Նազարյանին՝ միջոցներ ձեռնարկել Եղեգնաձորի տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերության համակարգում գտնվող համայնքների ջրօգտագործողներին համապատասխան քանակի ոռոգման ջրով ապահովելու համար:

Օրգանական մեղվապահության և ագրոտուրիզմի զարգացման հեռանկարները Վայոց ձորի մարզում

Օրգանական մեղվապահության և ագրոտուրիզմի զարգացման հեռանկարները Վայոց ձորի մարզում 23.06.2015

Օրգանական սնունդն աշխարհում լայն ճանաչում և կիրառում ունի: Հայաստանում այն համեմատաբար նոր երևույթ է, սակայն դա չի խանգարում որպեսզի այն իր ուրույն տեղը զբաղեցնի մեր հանրապետությունում: Այդ մասին է վկայում օրերս Վայոց ձորում մեկնարկած > ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է Եղեգնաձորում գործող >-ը` Եվրոպական միության աջակցությամբ: Հայաստանը օրգանական սնունդ արտադրելու մեծ ներուժ ունի՝ հատկապես հաշվի առնելով նախալեռնային ու լեռնային տարածաշրջանների հնարավորությունները: Ծրագրի նպատակներից է օրգանական մեղվաբուծության` որպես Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ճյուղերից մեկի, զարգացումը, ինչպես նաև օժանդակումը՝ մեղր արտադրող տնտեսություններին` օրգանական մեղր ստանալու սկզբունքներին և հմտություններին տիրապետելու հարցում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարարան 23.06.2015

2015 թվականի հունիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի և ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան: Տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են գործարանի սեփականատեր և գործադիր տնօրեն Սարգիս Պողոսյանը, հաշվապահ Արման Գասպարյանը և այլ աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում խոսվել է մթերումների, արտադրության կազմակերպման, արտադրանքի տեսականու, ինչպես նաև գործարանի արտադրանքի սպառման և արտահանման հարցերի մասին: Նշվել է, որ նախատեսվում է արտադրրանքի տեսականին հասցնել շուրջ 6 տասնյակի, այդ թվում՝ հյութեր, մուրաբաներ և պահածոյացված բանջարեղեն: Մարզպետին տեղեկացրել են, որ հունիսի 23-ի դրությամբ գործարանում աշխատում է 120 մարդ, ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում աշխատատեղերը կավալանան, հասնելով՝ 270-ի:

Կառավարությունում քննարկվել են ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները

Կառավարությունում քննարկվել են ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները 22.06.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերում, մասնավորապես, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և քաղաքաշինության ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը: Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների ու մարզպետարանների համակարգված համատեղ աշխատանքը և բարձրացված հարցերի լուծման առնչությամբ մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին: Անդրադառնալով մարզերում մանկապարտեզների հետ կապված իրավիճակին՝ վարչապետը հանձնարարել է ՏԿԱԻ նախարարին ու մարզպետներին՝ մինչև հունիսի վերջ ուսումնասիրել ՀՀ մարզերի բոլոր մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանները և քայլեր ձեռնարկել, որպեսզի սեպտեմբերին իրավիճակը լիովին կարգավորված լինի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01