Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՏԵՂԵԿԱՆՔ 01.08.2016

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հուլիս ամսին կատարած աշխատանքների մասին.

Գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 01.08.2016

2016 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքները և ծրագրերը: Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության. մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ա. Հովհաննիսյանին հանձնարարեց պատշաճ մակարդակով իրականացնել ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանին հանձնարարվեց զբաղվել մարզի համայնքներում ընթացող բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքներով, ինչպես նաև հետևել մարզի անապահով տնտեսություններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների կատարման աշխատանքների ընթացքին:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՏԵՂԵԿԱՆՔ 01.08.2016

2016 թվականի հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Ամեն հայ աշխարհ է գալիս իր մեջ ունենալով մի կաթիլ Հայաստան

Ամեն հայ աշխարհ է գալիս իր մեջ ունենալով մի կաթիլ Հայաստան 29.07.2016

Հուլիսի 27-ին Եղեգնաձորում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ,,Իմ Հայաստան,, փառատոնի ,,Պարարվեստի օրերի,, մասնակից 6 պարախմբերը: Փառատոնի մասնակիցներին ողջունեցին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջին և Հարավ-Ասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը: Իրենց կատարումներով ներկաներին ոգևորեցին

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը, նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը, նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը 28.07.2016

2016 թվականի հուլիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2016 թ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսը կազմակերպել էր մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Ասուլիսին մասնակցում էին > և > ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության պատասխանատուն, մարզում գործող >, >, > և > հասարակական կազմակերպությունների նախագահները: Մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի գործունեության 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքները: Նշեց, որ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մարզպետարանում մշտապես քննարկվել են մարզի կենսագործունեության տարբեր

Ի գիտություն 27.07.2016

Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների: Ս/թ հուլիսի 28-ին, ժամը՝ 15.00 տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը նվիրված է ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի գործունեության 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 17:48:55