Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը մասնակցել է 2018 թվականի ամառային զորակոչի հերթական հավաքին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը մասնակցել է 2018 թվականի ամառային զորակոչի հերթական հավաքին 27.07.2018

Այսօր՝ հուլիսի 27-ին, Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ 2018 թվականի ամառային զորակոչի հերթական հավաքը: Վայքի զինկոմիսարիատում կազմակերպված հավաքին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը: Նորակոչիկներին բարմաղթանքներ են հղել, բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն են մաղթել մարզպետի տեղակալ Գ. Ավագյանը, Վայքի տարածաշրջանի զիվորական կոմիսար, փոխգնդապետ Ա. Հովսեփյանը, ԱԱԾ Վայոց ձորի բաժնի և Վայքի ռազմական ոստիկանության բաժնի ներկայացուցիչներ: Նշենք, որ այսօրվա հավաքով Վայոց ձորի մարզում ավարտվեց ամառային զորակոչը: Մենք նույնպես միանում ենք հնչած բարեմաղթանքներին և բարի ծառայություն ու խաղաղ օրեր ենք մաղթում թավշյա հեղափոխությունից հետո Հայոց Բանակի շարքերը համալրելու գնացող բոլոր զինակոչիկներին:

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ 27.07.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հյուընկալեց Եղեգնաձորի ՀԿ-ի և իտալական ՓԻՆ /PIN/ ՍՊԸ-ի ներկայացուցիչներին: Եղեգնաձորի ՀԿ-ն և իտալական ՓԻՆ ՍՊԸ-ն համատեղ իրականացնում են ծրագիրը: Ծրագիրը հակիրճ կոչվում է ԱՐԵՎԱՁՈՐ: Մարզպետին ներկայացվեցին ծրագրի ընդհանուր նպատակը և առաքելությունը, քննարկվեցին ընթացիկ և կատարվելիք աշխատանքները: Ծրագրի նպատակն է՝ նպաստել Վայոց ձորի տնտեսական մրցունակության բարձրացմանը՝ աջակցելով ՓՄՁ-ներին՝ լայնորեն կիրառելու կայուն նորարարական տեխնոլոգիաներն իրենց գործում: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում և էկոտուրիզմի զարգացում: Մարզպետը հետաքրքրվեց ծրագրային ընթացիկ աշխատանքներով: Ծրագրի ղեկավարները նշեցին,

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանն այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանն այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն 26.07.2018

Երեկ՝ հուլիսի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանն այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին, ինչպես նաև բուժաշխատողներին հուզող խնդիրներին։ Հանդիպմանը մասնակցում էին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը, ինչպես նաև կենտրոնի բուժանձնակազմը։ Հանդիպմանը բարձրացվեցին լուծում պահանջող մի շարք հարցեր։ Բժիշկներն առանձնապես մտահոգված էին, որ Եղեգնաձորի բժշկական կենտրոնը չունի ժամանակակից սարքավորումներ, մասնավորապես՝ ռենտգեն սարքը գործում է դեռևս խորհրդային տարիներից, որն արդի բժշկական պահանջներին այլևս չի համապատասխանում: Մտահոգություն հնչեց նաև այն մասին, որ ԲԿ-ում չի գործում ինֆեկցիոն բաժանմունքը, ինչի անհրաժեշտությունը խիստ է զգացվում: Մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը ուշադրությամբ լսելով բուժաշխատողների կողմից բարձրացված հարցերը, արձանագրելով դրանք, խնդրեց, որ առկա բոլոր խնդիրները համակարգվեն և գրավոր ներկայացվեն: Ռ. Տոնոյանը խոստացավ, որ բարձրացված հարցերին կտրվեն համապատասխան լուժումներ՝ ըստ առաջնայնության։

Աշխատանքային քննարկում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում

Աշխատանքային քննարկում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում 26.07.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ մարզերի միջազգային համագործակցության պատասխանատուների հետ։ Վաչե Տերտերյանը նկատել է, որ այլ երկրների հետ Հայաստանի միջտարածաշրջանային արտաքին համագործակցությունը գնալով խորանում է, և նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտություն է առաջանում խորացնել տարբեր պետությունների վարչատարածքային միավորների հետ հորիզոնական կապերը։ Այս համատեքստում փոխնախարարը մարզային պատասխանատուներին հորդորել է նախաձեռնողականություն և ակտիվություն դրսևորել միջտարածաշրջանային հարթակներում շփումներն ակտիվացնելու հարցում։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ մարզերի

Տեղի է ունեցել Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 26.07.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` հետևյալ օրակարգով՝ 1. ՀՀ Վայոց ձորի մարզում 2018 թվականիամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, զեկուցող` Կ. Բաբայան, Ա. Հովսեփյան: 2. ՀՀ Վայոց ձորի մարզում 2018 թվականի ամառային զորակոչի կատարման արդյունքների մասին, զեկուցող` Կ. Բաբայան, Ա. Հովսեփյան:

Իրազեկում

Իրազեկում 24.07.2018

,,Վեոլիա Ջուր,, ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին, ժամը՝ 09.30-20.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 11:37:35