Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

18.04.2019

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված ՀՀ կառավարության <ՀՀ-ում տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման> և <Փոքր և միջին <խելացի> անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության> ծրագրերի քննարկմանը:
Հանդիպումը վարում էր մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը: Մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների ղեկավարների տեղակալները, խոշորացված համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանների գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուները և անասնաբույժները:
Բացման խոսքում Ռ. Տոնոյանը նշեց, որ թեև համայնքների կայքերում տեղադրված են նշված ծրագրերը, սակայն այն գյուղերի բոլոր բնակիչների համար հասանելի չի կարող լինել: Դրա համար  նա ներկաներին առաջարկեց օգտագործել հնարավոր բոլոր ռեսուրսները, որպեսզի մարդիկ իրազեկված լինեն և օգտվեն ՀՀ կառավարության կողմից բուսաբուծության և անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի բացառիկ պայմաններից:
Այնուհետև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը մանրամասն ներկայացրեց ծրագրերը: Ծավալվեց արդյունավետ քննարկում: Ծրագրի տեղայնացման առումով եղան մի շարք առաջարկություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53