Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իրազեկում 22.10.2018
<Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 09:30-18։00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, ՀԳՄ տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, հանրակարթական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Տրդատ Սարգսյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել է նրան հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Ս. Պապիկյանը նշել է, որ լավ ճանաչում է Տրդատ Սարգսյանին որպես գործընկեր, համոզված է, որ մարզպետի պաշտոնում Տ. Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով և ողջունել է նրա վերադարձը հայրենի երկրամաս: Այնուհետև նախարարը նշել է, որ գործի բերումով ներկա չէ նախորդ մարզպետ Արագած Սաղաթելյանը, սակայն դա չի խանգարում շնորհակալություն հայտնել և հաջողություններ մաղթել նրան հետագա իր գործունեության ընթացքում: Շարունակելով խոսքը, Ս. Պապիկյանն ասել է

Արենի համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը 19.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վայոց ձորի մարզի Արենի համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ողջույնի խոսք ասացին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության երկկողմ զարգացման համագործակցությանն առնչվող քաղաքականության վարչության պետի տեղակալ Արիանե Հիլդերբրանդը, ՀՀ- ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Շնորհակալանքի և ամփոփիչ խոսքով հանդես եկավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Հյուրերը վայելեցին Արենիի մշակույթի տան պարային խմբի գեղեցիկ կատարումները և ականատես եղան գինու պատրաստման փոքրիկ արարողության: Նշենք,

Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանn այցելել է Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայր 18.10.2018
ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 18- ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Աղավնաձոր բնակավայր, ծանոթացել տեղի մանկապարտեզի, միջնակարգ դպրոցի և արվեստի դպրոցի աշխատանքներին, ինչպես նաև բնակավայրում առկա խնդիրներին:

Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 17.10.2018
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումը, որը հետաձգվել էր Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան առիթով: ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանի անունից ուսուցիչներին և միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի ջերմ խոսքեր հղեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: Մարզպետի տեղակալ ողջույնի խոսքում, բարձր գնահատելով ուսուցչի աշխատանքը՝ աշակերտների ոչ միայն ուսումնառության, այլև որպես մարդ ձևավորվելու գործընթացում, կարևորելով նրանց գնահատելի դերը հասարակական հարաբերություների ձևավորման մեջ, արտահայտեց նրանց հանդեպ ունեցած սերն ու խորնարհումը, որպես գնահատական մարզի բոլոր դպրոցների մանկավարժների ու նաև իր ուսուցիչների տքնաջան աշխատանքի: Ն. Ասատրյանը կարևորեց առանձնապես հեռավոր և սահմանամերձ գյուղերի դպրոցներում դասավանդող մանկավարժների աշխատանքը, հայրենի եզերքին հավատարիմ մնալու և փոքրակազմ գյուղերը շենացնելու նրանց պատրաստակամությունը: Ն. Ասատրյանը շեշտադրեց նաև

Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ 10.10.2018
ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ:


