Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների 416 աշակերտներ հրաժեշտ կտան դպրոցին

23.05.2019

 Մայիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների 416 աշակերտներ հրաժեշտ կտան դպրոցին, իսկ 9-րդ դասարանն ավարտելու են 568 աշակերտներ :
Նշենք, որ մայիսի 26-ից սկսվելու է քննաշրջանը: Առաջին անգամ 9-րդ դասարանցիները մայիսի 26-ին կենտրոնացված քննություն կհանձնեն հայոց լեզվից: Այդ նպատակով մարզում ստեղծվել են 5 քննական կենտրոններ:
Բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ն ընկած ժամանակահատվածում։ ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերը, ըստ որի ներկայացնում ենք միասնական քննությունների գրաֆիկը.
հունիսի 4-ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն
հունիսի 7-ին՝ հայոց լեզու և հայ գրականություն,
հունիսի 11-ին՝ ֆիզիկա,
հունիսի 14-ին՝ օտար լեզու,
հունիսի 18-ին՝ մաթեմատիկա,
հունիսի 21-ին՝ հայոց պատմություն և քիմիա,
հունիսի 25-ին՝ ռուսաց լեզու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38