Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները

Շարունակվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները 15.08.2024

Վայոց ձորի մարզում շարունակվում են ՀՀ կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները։ Հերթական հանդիպումը Վայք համայնքում էր։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Վայքի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նորայր Հովակիմյանը, ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության Վայքի տարածքային կենտրոնի տնօրեն Խաչիկ Մկրտչյանը, Առողջապահության և uոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը մեր հայրենակիցներին ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am/։

Առանց քննությունների ՀԱԱՀ ընդունվելու հնարավորություն

Առանց քննությունների ՀԱԱՀ ընդունվելու հնարավորություն 14.08.2024

Դուք կարող եք առանց քննություն հանձնելու ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան` սովորելու բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման համակարգում` համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2024թ․ օգոստոսի 1-ի N 46-Լ հրամանի:

Հանդիպում-քննարկում  մարզում էլեկտրաէներգիայի մատակարարման  և սպառման որակի բարելավման վերաբերյալ

Հանդիպում-քննարկում մարզում էլեկտրաէներգիայի մատակարարման և սպառման որակի բարելավման վերաբերյալ 12.08.2024

    2024 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզում էլեկտրաէներգիայի մատակարարման և սպառման որակի բարելավման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Գևորգ Գրիգորյանը, ԱԱԾ Վայոց ձորի ՄՎ Վայքի բաժանմունքի պետ Վահրամ Բաբայանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, <<Հայաստանի...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ 12.08.2024

Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնը Հայաստանում նշվում է 2000 թվականից ի վեր՝ օգոստոսի 12-ին՝ որպես գեղեցիկ, ծաղկուն և ապրեցնող տոն։ Որքան գրավիչ և հրաշալի է լինել երիտասարդ, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի դուք եք մեր ապագայի հույսը, երազանքներն իրականացնողը, պետության ապագան։ Որքան կիրթ, խելացի, բարձր որակական հատկանիշներով օժտված լինեք և առաջնորդվեք վեհ գաղափարներով, այնքան ամուր կլինի մեր պետությունը, հասարակությունը, ընտանիքը։ Եղե՛ք ստեղծագործ, նախաձեռնող, նորարար։ Դարձե՛ք ամուր կապող օղակ ավագ սերնդի և պատանիների միջև։ Եղե՛ք ընտանիքի լավ մայրեր, լավ հայրեր։ Կերտե՛ք պատմություն, որը դարերով է հիշվելու։

Գործարկվելու են բնակավայրերի շչակները

Գործարկվելու են բնակավայրերի շչակները 05.08.2024

Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի՝ ս/թ օգոստոսի 7-ին Արենի համայնքի Արենի, 15-ին՝ Ելփին և 27-ին՝ Արփի բնակավայրերում ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են > թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները։ Խնդրում ենք չանհանգստանալ։

Հանդիպում–քննարկում Գլաձոր բազմամետաղային հանքի հանքարդյունաբերության  դեմ հանդես եկող   նախաձեռնող խմբի  և   <<Մետալ գոլդ>> ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ

Հանդիպում–քննարկում Գլաձոր բազմամետաղային հանքի հանքարդյունաբերության դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի և <<Մետալ գոլդ>> ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ 05.08.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի առաջարկով և գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում օրերս տեղի ունեցավ հանդիպում–քննարկում Գլաձոր բազմամետաղային հանքի հանքարդյունաբերության դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի անդամների և հանքավայրի հետագա շահագործման ցանկություն հայտնող > ընկերության ներկայացուցիչ Արամ Օսիկյանի մասնակցությամբ։ Նշենք, որ մինչ այդ երկու հանդիպում նախաձեռնող խմբի հետ տեղի էր ունեցել մարզպետի աշխատակազմում, ապա առաջացած մի շարք հարցեր տեղում քննարկելու նպատակով նույն խմբի առաջարկով կազմակերպվել է դաշտային օր։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-20 12:04:09