Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու <Լիդիան Արմենիա>-ի ներկայացուցիչներին

Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու <Լիդիան Արմենիա>-ի ներկայացուցիչներին 06.07.2018

Հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանից ուղևորվել է Ջերմուկ: Վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի փաստահավաք նշանակություն: Հանդիպման ընթացքում վարչապետն առաջարկել է հանդիպում անցկացնել բողոքող ցուցարարների և հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչների հետ, լսել միմյանց դիրքորոշումներն ու հանգել որոշումների, ինչին կողմերը դրական են արձագանքել: Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ջերմուկում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ, եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք՝ ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի  շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2018

Սիրելի՛ հայրենակիցներ: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, որը սահմանում է երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները և հանդիսանում է քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքը: Այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: 1995 թվականի հուլիսի 5-ին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այդ օրը հայ ժողովուրդն ընտրեց իր երկրի կայացման գլխավոր փաստաթուղթը, որով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն լինելու փաստը: Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության իրավական հիմնաքարն ու պետականության ապահովման հիմնակառույցը: Հարգելինե՛րս,

ՀՀ Վարչապետի որոշմամբ Ռազմիկ Տոնոյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ 04.07.2018

ՀՀ Վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի N 895-Ա որոշմամբ Ռազմիկ Տոնոյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

ՀՀ Վարչապետի որոշմամբ Գևորգ Ավագյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ 04.07.2018

ՀՀ Վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի N 896-Ա որոշմամբ Գևորգ Ավագյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

Իրազեկում 04.07.2018

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հուլիսի 6-ին աշխատանքային այցով գտվելու է Վայոց ձորի մարզում: Ներկայացնում ենք այցի ժամանակացույցը.

ՀՀ Վարչապետի որոշմամբ Նանե Ասատրյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ

ՀՀ Վարչապետի որոշմամբ Նանե Ասատրյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ 03.07.2018

ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 29-ի N 886-Ա որոշմամբ Նանե Ասատրյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-13 18:21:09