Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը 25.01.2019
Այսօր՝ հունվարի 25-ին, Վայոց ձորի մարզում կայացավ 2019 թվականի ձմեռային զորակոչի վերջին հավաքը: Վերջին հավաքի նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր միջոցառումը կազմակերպվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, համայնքի ղեկավարներ, վետերաններ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Նորակոչիկներին բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթեց մարզի զինկոմիսարը: Օրհնության կարգ կատարեց Վայոց Ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Օրհնության կարգից հետո բոլոր նորակոչիկներին խաչեր նվիրեցին: Հայոց բանակում ծառայող իրենց զինակից ընկերների շարքերը համալրելու գնացին ձմեռային զորակոչի վերջին նորակոչիկները, որոնց մեջ 7-ը զորակոչվեցին ծրագրով: Մենք նույնպես միանում ենք հնչած բարեմաղթանքներին և ասում՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 25.01.2019
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ: Հայոց բանկի օրվան նվիրված տոնը մեր պետական տոնացույցի ամենասպասված, բոլորիս հպարտություն, ուժ և վստահություն, պաշտպանված լինելու զգացողություն ներշնչող տոներից մեկն է: Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ է առաջացնում բոլորիս հոգիներում և պատասխանատվության է մղում յուրաքանչյուրիս՝ հարազատ զավակի նման պահել ու պահպանել Հայոց ազգային բանակը: Հայկական բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր ձեռքբերումներից է: Այն հանդիսանում է մեր հայրենիքի խաղաղության ու անվտանգության, սահմանների անառիկության ապահովման անփոխարինելի երաշխավորը: Մեր բանակը մշտապես զսպող գործողություններ է իրականացնում հակառակորդի կողմից սահմանային ոտնձգությունների դեմ և արժանապատվորեն համարժեք պատասխան տալիս նրան, մեզ համար ապահովելով խաղաղ պայմաններում ապրելու և արարելու հնարավորություն: Այս տոնական պահին ցանկանում եմ խոնարհումով հիշել Արցախյան ազատամարտում, Ապրիլյան քառօրյայում և սահմանային միջադեպերի ընթացքում զոհված մեր զինվորներին, սպաներին ու քաջարի հրամանատարներին և բարի հիշատակ մաղթել նրանց: Հայոց բանակի սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ և հրամանատարներ, ամենից առաջ Ձեզ մաղթում եմ
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի 21.01.2019 թվականի թիվ 04 որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս հղումով :
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի 21.01.2019 թվականի թիվ 04 որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս հղումով
Պարզաբանում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների պարգևատրման մասին 22.01.2019
ՀՀ մարզպետների կողմից ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետով՝ սահմանված կարգով՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին, պարգևատրման թեմային են անդրադարձել տարբեր ԶԼՄ-ներ և համացանցի բազմաթիվ օգտատերեր: Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետը գործել է օրենքի սահմաններում: Հիշեցնենք, որ պարգևատրման ցուցակներում չի եղել մարզպետի, չեն եղել մարզպետի տեղակալների և օգնականների անունները: 2018 թվականի աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին խրախուսվել են նաև մարզպետարանի մյուս աշխատակիցները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի համապատասխան հրամանով: Պարգևատրված բոլոր աշխատակիցներին պարգևատրում տրվել է պաշտոնական դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Նշվեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հիմնադրման 50 ամյակը 21.01.2019
Օրերս նշվեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հիմնադրման 50 ամյակը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը: Ողջույնի խոսք ասացին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Մելանյա Դովլաթյանը և այլոք: Թանգարանն իր այցելուներին դիմավորեց նորովի՝ մշտական ցուցադրությամբ։ .