Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղանակի տեսություն 03.12.2018
Եղանակի տեսություն՝ 03.12-08.12.2018

Տեղեկատվություն 30.11.2018
Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի նոյեմբեր ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Ինտեգրատիվ համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 30.11.2018
Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրինությունը և հասարակական կազմակերպությունը երաժշտական դպրոցի սաների և հասարակական կազմակերպության շահառուների ուժերով համերգ էին կազմակերպել, որին մասնակցում էին դպրոցի ուսուցիչները, շահառուների ծնողները և արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Համերգին ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի նախարարության և > միջազգային ասոցացիայի կողմից ս.թ. նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 3-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացվող մանկապատանեկան արվեստի 3-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնի շրջանակում: Եղեգնաձորի երաժշտական դպրոցը և հասարակական կազմակերպությունն իրենց համերգային ծրագրով նույնպես միանում են հանրապետական ինտեգրատիվ փառատոնին: Այն կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում: Երաժշտական դպրոցի սաների կողմից ներկայացվեցին գործիքային կատարումներ, հնչեցին

Ընթացիկ տարում, ՀՀ պետական բյուջեից 2018 թ. Վայոց ձորի մարզին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիոն ծրագրի) շրջանակում, Եղեգնաձոր քաղաքում իրականացվել են հետևյալ ծրագրերը` կողավոր բեռնավորմամբ աղբատար մեքենայի ձեռքբերում, ՀՈԱԿ-ի շենքի տանիքի նորոգում, Մյասնիկյան փողոցի լուսավորության ցանցի կառուցում, Պարույր Սևակի 2 և Մոմիկի 4, Երևանյան խճուղի 7 և Կամոյի 2 շենքերով պարփակված բակերի և Գլաձորյան փողոցի հատվածի ասֆալտապատում:

1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ խորագրով միջոցառումների շրջանակներում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 13:00-ին, Եղեգնաձոր քաղաքի կինոթատրոնի հրապարակում բնակչության համար կկազմակերպվեն ուսուցողական և բացատրական դասընթացներ հրշեջ փրկարարական ջոկատներում առկա հրշեջ և վթարափրկարարական մեքենաների տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ: Զուգահեռ կցուցադրվեն