Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերը Արենի համայնքի բնակավայրեր

21.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 21- ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցերով կրկին Արենի համայքում էր։ Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ Արարատ Գրիգորյանն այցելեց Աղավնաձոր, Արփի և Ագարակաձոր բնակավայրեր: Ագարակաձոր և Աղավնաձոր բնակավայրերում մարզպետը հանդիպեց բնակիչների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին և բնակավայրերում տիրող իրավիճակին: Երկու գյուղերում էլ Արարատ Գրիգորյանն այցելեց նաև մանկապարտեզներ, ծանոթացավ երեխաների պահման պայմաններին և մատուցվող սննդի տեսականուն: Ագարակաձորցի նախադպրոցական երեխաները մարզպետին ընդունեցին Աղուհացով:
Արարատ Գրիգորյանն Արփիում հանդիպեց Արփիի, Գնիշիկի և Մոզրովի բնակիչներին և  այցելեց մանկապարտեզ:
Բնակիչնների հետ հանդիպումների ընթացքում բարձրացված մի շարք հարցերի տեղում պատասխանեցին մարզպետին ուղեկցող աշխատանքային խմբի անդամները: Բարձրաձայնած մի քանի հարցեր,  մարզպետ Արարատ Գրիգորյանի հանձնարարությամբ,գրանցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները՝ քննարկումներ կազմակերպելու համար :
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:31:18