Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հանդիպում ունեցավ Հայկական Կարմիր Խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի և Վայոց ձորում Կարմիր Խաչի մարզային մասնաճյուղի նախագահ Էմանուել Սարգսյանի հետ։ Հայկական Կարմիր խաչի պատվիրակության անդամները ներկայացրին ՀՀ-ում և մասնավորապես Վայոց ձորի մարզում Հայկական Կարմիր Խաչի իրականացրած գործունեությունը և մարզի հետ հետագա համագործակության իրենց տեսլականը։ Արդյունքում ստորագրվեց համագործակցության հուշագիր, Վայոց ձորի մարզպետարանի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև։

Այսօր Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է Կոնրադ Ադենուեր հիմնադրամի "Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս" տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Տնտեսական լրագրողների ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված Դուալ կրթություն, մասնագիտական կրթության նոր հնարավորություններ թեմայով գիտաժողովին և հանդես է եկել ողջույնի խոսքով։ Կարևորելով պրակտիկ և տեսական կրթության անհրաժեշտությունը՝ նա հույս է հայտնել՝ մոտ ապագայում մարզում տեսնել այդ ծրագրերի գործնական կիրառումը։

Այսօր Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարին Մարկիդեսի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկվել են Բիզնես-համալսարան-համայնքներ կապի ամրապնդման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։ Պատվիրակության անդամները ներկայացրել են Ամերիկյան համալսարանի պատկերացրած տեսլականը հետագա զարգացումների և համագործակցության վերաբերյալ և Վայոց ձորի մարզում նրանց կողմից արդեն կատարված ծրագրերը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն մոտ ժամանակահատվածում կրկին հանդիպելու և նրանց կողմից ներկայացվելիք նոր ծրագրերը քննարկելու համար։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 12.09.2019
,,Իմ քայլը հանուն Վայոց ձորի,, բիզնես ֆորումի կազմակերպչական աշխատանքներում օգնելու համար հայտարարվում է երիտասարդ կամավորների հավաքագրում` խոսակցական Անգլերենի և Ռուսերենի լավ իմացությունը պարտադիր է։ Հայտագրվելու համար կարող եք զանգահարել ՝ 093 72 55 58 հեռախոսահամաչին կամ գրել Տրդատ Սարգսյան / Trdat Sargsyan ֆեյսբուքյան էջին:

Վայոց ձորի մարզում քննարկվել է գյուղատենտեսության զարգացման համալիր ծրագրերի փաթեթ 12.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նախաձեռնող խմբի կողմից մշակված գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագրի դրույթների վերաբերյալ քննարկում: Քննարկման թեման Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարների տեղակալներին, գյուղատնտեսներին, համայնքային անասնաբույժներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին և մարզում գործող ֆերմերային տնտեսությունների ղեկավարներին ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը: Ծրագիրը