Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից 31.07.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստորագրել է Ռազմիկ Տոնոյանին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին որոշում՝

Մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է Զառիթափի մանկապարտեզի սաների տարեվերջյան հաշվետու հանդեսին 31.07.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզի Զառիթափ համայնք այցելության շրջանակում համայնքի ղեկավարի ուղեկցությամբ հյուրընկալվել է Զառիթափի մանկապարտեզում: Մարզպետը մասնակցել է մանկապարտեզի երեք խմբերի տարեվերջյան հաշվետու հանդեսներին: Հանդեսներն ունեցել են թեմատիկ ուղղվածություն, նվիված են եղել՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին, Հայաստանի Հանրապետությանը և մայրիկներին: Միջոցառումներն անցկացվել են թեմաներին հատուկ կահավորանք ու զարդարանք ունեցող դահլիճներում: Երեխաներին գեղեցիկ կատարումների համար ողջունել են մարզպետ Տ. Սարգսյանը, համայնքի ղեկավար Ս. Բաբայանը և մանկապարտեզի տնօրեն Շ. Ասլանյանը:

Տեղեկատվություն 31.07.2019
ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2019 թվականի հուլիս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 29.07.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի (պաշտոնի ծածկագիրը՝4.1-1) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմում ներկայացրած անձանց և պաշտոնում նշանակված անձի մասին.

Իրազեկում 29.07.2019
ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․հուլիսի 30-ին ժամը 09։30-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 09։30-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի` ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ- վաճառքի, որը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 26-ին, ժամը 11.00-ին, Մալիշկայի համայնքապետարանի շենքում: Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, Մալիշկա համայնք, 1-ին փողոց, շենք 1: Աճուրդ-վաճառք ԼՈՏ 1