Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է Զառիթափի մանկապարտեզի սաների տարեվերջյան հաշվետու հանդեսին 31.07.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզի Զառիթափ համայնք այցելության շրջանակում համայնքի ղեկավարի ուղեկցությամբ հյուրընկալվել է Զառիթափի մանկապարտեզում: Մարզպետը մասնակցել է մանկապարտեզի երեք խմբերի տարեվերջյան հաշվետու հանդեսներին: Հանդեսներն ունեցել են թեմատիկ ուղղվածություն, նվիված են եղել՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին, Հայաստանի Հանրապետությանը և մայրիկներին: Միջոցառումներն անցկացվել են թեմաներին հատուկ կահավորանք ու զարդարանք ունեցող դահլիճներում: Երեխաներին գեղեցիկ կատարումների համար ողջունել են մարզպետ Տ. Սարգսյանը, համայնքի ղեկավար Ս. Բաբայանը և մանկապարտեզի տնօրեն Շ. Ասլանյանը:

Տեղեկատվություն 31.07.2019
ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2019 թվականի հուլիս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 29.07.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի (պաշտոնի ծածկագիրը՝4.1-1) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմում ներկայացրած անձանց և պաշտոնում նշանակված անձի մասին.

Իրազեկում 29.07.2019
ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․հուլիսի 30-ին ժամը 09։30-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 09։30-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի` ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ- վաճառքի, որը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 26-ին, ժամը 11.00-ին, Մալիշկայի համայնքապետարանի շենքում: Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, Մալիշկա համայնք, 1-ին փողոց, շենք 1: Աճուրդ-վաճառք ԼՈՏ 1

Վայոց ձորի մարզից սուբվենցիոն ծրագրային հայտերով ներկայացված 28 ներդրումային ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 1.008.621.651 դրամ, որից համայնքների կողմից ներդրումը կազմում է 418.475.178 դրամ, իսկ տրամադրվող սուբվենցիոն գումարը՝ 590.146.453դրամ: Այս պահին ընթանում են Սերս և Բարձրունի բնակավայրերի ջրագծերի գլխամասային կառույցների, ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կապիտալ նորոգման աշխատանքները՝ ծրագրի ընդհանուր արժեքը 58.525.000 դրամ՝ (տրամադրվող սուբվենցիան՝ 40. 967. 500 դրամ, համայնքի կողմից ներդրում՝ 17.557.500 դրամ) և Զառիթափ բնակավայրի գազատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները՝ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 45.940.900 դրամ (սուբվենցիոն գումարը՝ 27.564.540 դրամ, համայնքի կողմից ներդրումը՝ 18. 376.360 դրամ): Վայք համայնքի կարիքների համար