Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 21.02.2020

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար դիմել է 1 քաղաքացի:

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ 17.02.2020

Ս/թ փետրվարի 24-ին, ժամը՝ 15:00 Եղեգիսի համայնքապետարանի շենքում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 2020 թվականի փետրվար ամսվա ընդունելության արդյունքները

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 2020 թվականի փետրվար ամսվա ընդունելության արդյունքները 17.02.2020

Ս/թ փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացել է քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը: Նախապես հերթագրված 140 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 96-ը: Դրամական օգնություն է տրամադրվել 49 քաղաքացու, իսկ 36 քաղաքացու, ովքեր 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշումներով մի քանի անգամ դրամական օգնություն են ստացել, մերժվել է դրամական օգնության տրամադրումը, Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Չորս քաղաքացու տրամադրվել է բարեգործական հիմնադրամի կողմից ստացված սննդի փաթեթներ: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը՝ ուսումնասիրել և պատասխանել բնակարանային խնդիրներով դիմած 4 քաղաքացիներին, իսկ առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը՝ առողջական խնդիրների համար դիմած 5 քաղաքացիներին ուղղորդել համապատասխան բուժհաստատություններ:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մարզի առողջապահական կազմակերպություններ հերթական  այցի հասցեն Շատինի Հռիփսիմե ԳԲԱ ՊՈԱԿ-ն էր

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մարզի առողջապահական կազմակերպություններ հերթական այցի հասցեն Շատինի Հռիփսիմե ԳԲԱ ՊՈԱԿ-ն էր 15.02.2020

Փետրվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզի առողջապահական կազմակերպություններ հերթական այցով Շատինի ՊՈԱԿ-ում էր: Արարատ Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակար Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը: մարզպետին ընդունեց կազմակերպության տնօրեն Զոյա Մարտիրոսյանը, ում ուղեկցությամբ մարզպետը շրջայց կատարեց ամբուլատորիայի տարածքում և ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Բուժհաստատության աշխատակիցների հետ հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, քննարկվեց բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն առնչվող հարցեր: Հռիփսիմե ԳԲԱ ՊՈԱԿ-ի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը Արարատ Գրիգորյանին ներկայացրեց

Զառիթափ համայնքում կայացավ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին վերաբերող  հանդիպում-քննարկում

Զառիթափ համայնքում կայացավ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին վերաբերող հանդիպում-քննարկում 15.02.2020

2020թ փետրվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանի և ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանի նախաձեռնությամբ մարզի Զառիթափ համայնքում կազմակերպվեց պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին վերաբերող հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքի միս արտադրող ֆերմերները և սպանդանոց կառուցել ցանկացող քաղաքացինեը: Մասնակիցների համար խորհրդատվություն իրականացվեց սպանդանոցային մորթի անցնելու առավելությունների վերաբերյալ: ՍԱՏՄ-Ի կողմից տեղեկություններ տրամադրվեց նոր կառուցվող սպանդանոցներին ներկայացվող պահանջների մասին: Ցանկացողներին տրամադրվեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված սպանդանոցների կառուցման ուղեցույցը: Սպանդանոցներ կառուցելու ցանկություն ունեցող քաղաքացիներին ծանոթացրին ՀՀ կառավարության օժանդակության ծրագրերին: Հանդիպման վերջում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ  կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 15.02.2020

Փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, խորհրդականները, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից և առաջին անգամ է մասնակցում մարզպետի մոտ անցկացվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցությանը և մաղթեց համատեղ արդյունավետ աշխատանք: Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հաշվետվություն ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և հաջորդ շաբաթվա անելիքների մասին: Քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ քաղաքաշիության վարչությունը զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի հետ համատեղ ուսումնասիրել են մարզից ՀՀ կառավարություն ներկայացվող բոլոր սուբվենցիոն ծրագրերի հայտերը և տեխնիկական բնութագրերը: Քննարկվեց նաև մարզում նախատեսվելիք այլ շինվերանորոգման և

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 16:16:22