Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նիստ է հրավիրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին առնչվող խնդիրները քննարկելու նպատակով

16.03.2020

 Մարտի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովի նիստ էր հարվիրել, հետևյալ օրակարգով
1.Հանրապետությունում ստեղծված իրավիճակի ներկայացում,
2. Օպերատիվ շտաբի ստեղծման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման և ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության պլանի մաս կազմող <Համաճարակների դեպքում Վայոց ձորի մարզի գործելու պլանը> գործողության մեջ դնելու մասին,   
3. Այլ ելույթներ, հարց ու պատասխան, քննարկումներ:
Նիստին մասնակցում էին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն պետ` Հակոբ Սարգսյանը և հանձնաժողովի բոլոր անդամները:
Մշտական գործող հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նիստի սկզբում ներկայացրեց ՀՀ-ում ստեղծված իրավիճակը և նշեց, որ իրազեկում պետք է ապահովել բոլոր տիպի բազմամարդ միջոցառումները, հավաքները, խնջույքները բացառելու նպատակով և սննդամթեքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի կառույցի ներկայացուցչին հանձնարարեց ՝ պահանջել սննդի մատուցման օբյեկտներից (հատկապես մայրուղու վրա գործող), որպեսզի դադարեցնեն գործունեությունը կամ գործունեությունից առաջ կատարեն ախտահանում:
Այնուհետև <Համաճարակների դեպքում Վայոց ձորի մարզի գործելու պլանը> գործողության մեջ դնելու հարցի վերաբերյալ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ մարզային ենթակայության կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները համակարգելու է մարզպետի տեղակալ Նանե Ասատյանը, մարզպետարանի աշխատակազմում տարվող աշխատանքները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը:
Արարատ Գրիգորյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատարին և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց ձորի մասնաճյուղի ղեկավարին հանձնարարեց համատեղ համակարգել մարզային առողջապահական կազմակերպություններում ջերմաչափման աշխատանքների կազմակերպումը և մոնիտորինգի արդյունքների մասին պարբերաբար զեկուցել հանձնաժողվին: Իսկ ջերմության առկայության ժամանակ, փոքր կասկածի դեպքում անգամ, կազմակերպել քաղաքացու և նրա հետ շփում ունեցած անձանց մեկուսացումը, ապա՝ թեստավորումը:
Մարզպետը ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին հանձնարարեց մշտական կապի մեջ լինել համայնքների ղեկավարների հետ և համայնքներում տարվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել:
Համապատասխան հանձնարարություն ստացան կրթության, մշակույթի և սպորտի վարչության, քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետերը՝ մարզային կառույցներում առավել ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները և կազմակերպել միջմարզային ու մարզի տարածքում ուղևորափոխադրում իրականացնող մեքենաների հատուկ նյութերով ախտահանելը:
Արարատ Գրիգորյանը մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանին հանձնարարեց կապ հաստատել մարզի տարածքի խոշոր գործատուների հետ, պայմանավորվել ռիսկի խմբում գտնվող ( 60-ն անց կամ հիվանդ անձինք, մանկահասակ երեխաներ ունեցող մայրեր) աշխատակիցների հեռավար աշխատանքների կազմակերպման մասին: Այս մասին մարզպետը հիշեցրեց նաև նիստին ներկա, մարզային հանձնաժողովի անդամ խոշոր գործատուներին:
Քննարկվեց նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող հետագա քայլերն ու անելիքները:

   Նիստի ավարտին Արարատ Գրիգորյանը կրկին շեշտադրեց հիգիենայի բոլոր կանոնների պահպանումը և կոչ արեց հանրային վայրերում հնարավորինս քիչ լինել՝ վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27