Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Մալիշկա համայնքում կայացած <<Գյուղի օր>> տոնական միջոցառմանը

ՀՀ Վայոց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Մալիշկա համայնքում կայացած <<Գյուղի օր>> տոնական միջոցառմանը 03.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Մալիշկա համայնքում կայացած > տոնական միջոցառմանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը նախ ողջունել է միջոցառման մասնակիցներին, ապա համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել գյուղի մի քանի ազգերի կողմից ներկայացված տաղավարներում, ծանոթացել տաղավարները ներկայացնող անձանց հետ, համտեսել ցուցադրված բարիքներից և բարեմաղթանքներ հղել հողից հաց քամող, բերք ու բարիք արարող մալիշկեցիներին:

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին 01.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին: Շնորհակալություն հայտնելով պաշտոնաթող մարզպետ Տրդատ Սարգսյանին իր մեկամյա գործունեության ընթացքում երկրին, մարզին նվիրված լինելու համար՝ նախարարը շեշտել է, որ նա, քաղաքական կամք դրսևորելով, հրաժարվեց իրեն տրված այդ հնարավորությունից և նպատակահարմար համարեց այն զիջել այլ գործընկերների: Նախկին մարզպետի որոշումը համարելով վեհանձն և կարևոր՝ Սուրեն Պապիկյանը նրան հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում: Ներկայացնելով նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ նախարարն ընդգծել է, որ վերջինս իր գործունեության ընթացքում հանդես է եկել իբրև գործունյա և իր գործին նվիրված անձնավորություն, իրավական ոլորտում անցած ճանապարհով ցույց է տվել, որ

Գործակարգավարական առաջին խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

Գործակարգավարական առաջին խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 01.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ գործակարգավարական առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Մինչ խորհրդակցություն սկսելը, նորանշանակ մարզպետը նախ տեղեկություն ներկայացրեց մինչ մարզպետի պաշտոնը ստանձնելն իր աշխատանքային գործունեության մասին: Այնուհետ խոսեց մարզպետարանում իրականացվող աշխատանքների գնահատման վերաբերյալ իր մոտեցումների, հանձնարարությունների կատարման նկատմամբ աշխատակիցների կողմից բարձր պատասխանատվության դրսևորման, աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականության, կարգապահական ներքին կարգ ու կանոնի խստիվ պահպանման մասին: Որպես առաջին աշխատանքային խորհրդակցություն, ճանաչողության ապահովման համար, ստորաբաժանումների ղեկավարները հակիրճ տեղեկություն ներկայացրին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի իննամսյա գործունեության արդյունքները

ՀՀ Վայոց ձորի մարզպետի իննամսյա գործունեության արդյունքները 30.10.2019

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի 2019 թվականի իննամսյա գործունեության արդյունքները , 01.10.2019-ի դրությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի  մեկամյա գործունեության  ՌԴ  Արխանգելսկի մարզ կատարած այցերի և ընդունելությունների  արդյունքները

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մեկամյա գործունեության ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցերի և ընդունելությունների արդյունքները 28.10.2019

ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի միջև կնքված շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի մարտի 18-ից 20-ը աշխատանքային այց է կատարել ՌԴ Արխանգելսկի մարզ: Մարտի 20-ին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի, Արխանգելսկի քաղաքային մարմնի ղեկավար Իգոր Գոձիշի, շրջանի ու քաղաքի պատգամավորական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ Արխանգելսկում տեղի է ունեցել հանդիսավոր բացումը: Առևտրի տան հիմնական տարածքը զբաղեցվում է հայկական արտադրողների ապրանքներով՝ թարմ ու կոնսերվատիվ մթերքներ, չորամրգեր ու բնական հյութեր, ըմպելիքներ, սոուսներ ու բուրավետ թեյեր: Բացման առիթով Արխանդելսկի մարզպետ Իգոր Օռլովը նշել է, որ երկու մարզերի մոտ ձևավորվել է ամուր գործընկերային և ընկերական հարաբերություններ՝ համաձայնեցված և հստակ գործողություններով պլանավորված համագործակցությամբ, որի նպատակն է բացել երկու երկրների միջև համագործակցության նոր եզրեր: Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը խոսել է ոչ միայն

Հայտարարություն

Հայտարարություն 22.10.2019

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` Վայքի համայնքապետարանի աշխատակազմի

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 15:01:51