Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ դիմումները, բողոքները և հարցումներն ընդունվելու են միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով

19.03.2020

 Վայոց ձորի մարզի հարգելի բնակիչներ,
Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (նաև Երևանի քաղաքապետարանում, մյուս մարզպետարաններում) այսօրվանից քաղաքացիների դիմումները, բողոքները և հարցումներն ընդունվելու են միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։
✅Կարևորելով հանրության անվտանգությունը՝ հորդորում ենք.
Չայցելե՛լ պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել նշված էլեկտրոնային գործիքից: Հնարավորինս սահմանափակե՛լ մարզպետարան այցելությունները (այցելել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում):
✅Կրկին պարզաբանում ենք, որ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան (այլ պետական մարմիններ) դիմումներ, բողոքներ, հարցումներ կարող եք ուղարկել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով` https://e-request.am/hy/ (Հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտրոնային փոստը և պատասխանը կուղարկվի Ձեր նշած էլեկտրոնային փոստին:
Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան:)
✅Վայոց ձորի մարզպետարանի ստորաբաժանումների հեռախոսահամարները ➡ http://vdzor.mtad.am/structure/
✅Վայոց ձորի մարզի համայնքապետարանների հեռախոսահամարներին և էլեկտրոնային փոստի հասցեներին ծանոթանալ այս հղումով ➡ http://vdzor.mtad.am/community-leader-council/
Կոչ ենք անում խստիվ պահպանել արտակարգ դրության կանոնները, հետևել ՀՀ կառավարության ցուցումներին:
Կրկին անգամ կոչ ենք անում լինել զգոն, չտրվել խուճապի, հետևել անձնական հիգիենային և կատարել կանխարգելիչ միջոցառումներ՝ պահպանելով արտակարգ ռեժիմի կանոններն ու դրսևորելով պատասխանատվություն:
Առողջ եղեք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28