Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 17.03.2020

1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով • ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները: • ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք: • Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 2020 թվականի մարտ ամսվա ընդունելության արդյունքները

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 2020 թվականի մարտ ամսվա ընդունելության արդյունքները 17.03.2020

 Ս/թ մարտի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացել է քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը: Նախապես հերթագրված 149 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 133-ը: Դրամական օգնություն է տրամադրվել 107 քաղաքացու:  Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 15 քաղաքացու, ովքեր 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշումներով մի քանի անգամ դրամական օգնություն են ստացել, մերժվել է դրամական օգնության տրամադրումը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարել է...

ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները կորոնավիրուսի ենթադրյալ վարակակիրների մեկուսացման և վարակի տարածումը կանխելու ուղղությամբ

ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները կորոնավիրուսի ենթադրյալ վարակակիրների մեկուսացման և վարակի տարածումը կանխելու ուղղությամբ 16.03.2020

 Ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվում են մինչև մարտի 23-ը։ Այս ընթացքում կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն ուսումնական գործընթացը կազմակերպելու ժամկետների վերաբերյալ: Մի՛ մոռացեք անհատական պատասխանատվության մասին: Եթե նոր եք վերադարձել արտերկրից կամ շփում եք ունեցել ենթադրյալ վարակակիր անձանց հետ կամ Ձեզ մոտ նկատվում է առողջական վիճակի տատանումներ, ապա` -հնարավորինս խուսափե՛ք այլ անձանց հետ շփումից, կիրառե՛ք ինքնամեկուսացման...

Տեղեկացում

Տեղեկացում 16.03.2020

 Հարգելի քաղաքացիներ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով նոր կորոնավիրոսի հավանական տարածումը կանխելու նպատակով առաջիկայում քաղաքացիների հետ շփումները կրճատվելու են՝ ընդունելություն կլինի միայն հրատապ և անհետձգելի հարցերով: Մարզպետարանի հետ ֆիզիկական և իրավաբանական անձանց աշխատանքային կապը ցանկալի է իրականացնել էլեկտրոնային տարբերակով և հեռախոսազանգերով: Վայոց ձորի մարզպետարան կարող եք դիմում, բողոք, առաջարկ և հարցում...

ՀՀ կառավարությունն այսօր ժամը 18:30-ից արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց

ՀՀ կառավարությունն այսօր ժամը 18:30-ից արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց 16.03.2020

ՀՀ կառավարությունն ընդունեց մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախագիծը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նիստ է հրավիրել  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին առնչվող խնդիրները քննարկելու  նպատակով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նիստ է հրավիրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին առնչվող խնդիրները քննարկելու նպատակով 16.03.2020

Մարտի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովի նիստ էր հարվիրել, հետևյալ օրակարգով 1.Հանրապետությունում ստեղծված իրավիճակի ներկայացում, 2. Օպերատիվ շտաբի ստեղծման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման և ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության պլանի մաս կազմող գործողության մեջ դնելու մասին, 3. Այլ ելույթներ, հարց ու պատասխան, քննարկումներ: Նիստին մասնակցում էին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 16:16:22