Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բուժվել է 14 քաղաքացի 25.03.2020
Մարտի 24 21։00-ի դրությամբ. ✅ Բուժվել է 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։ ✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։ ✅...

Մնա տանը 25.03.2020
Կորոնավիրուսով վարակելու, ինչպես նաեւ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական կամ քրեական պատասխանատվության։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 25.03.2020
Պարետի` 2020թ. մարտի 24-ի N14 որոշման մեջ տեղ գտած փոփոխություններով դադարեցվում են`

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 24.03.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր, Ազատեկ, Աղավնաձոր, Աղնջաձոր, Արենի, Արին, և Արփի գյուղերի հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը , ինչպես նաև ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող Անահիտ Սարգսյանը: Հանդիպմանը քննարկվեց հեռավար ուսուցմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև դպրոցների ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող խնդիրերին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 24.03.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ գյուղատնտեսության ոլորտի համար: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականնություն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման...

<Հայփոստի> աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ 24.03.2020
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և <Հայփոստ> ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: <Հայփոստ>-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Քաղաքացիների տներ այցելող <Հայփոստ>-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն...


