Պաշտոնական էլ. փոստ

10049970@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՄԱԶԾ "Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում"  նախագծի հանդիպում քննարկումը

Կայացավ ՄԱԶԾ "Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում" նախագծի հանդիպում քննարկումը 03.02.2020

Հունվարի 29-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացավ քննարկում-հանդիպում ՄԱԶԾ "Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում" նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՄԱԶԾ ներկայացուցիչները, Վայոց ձորի համայնքների ղեկավարները և համայնքապետարանների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ծրագիրը մանրամասն ներկայացրին և բոլորի հարցերին պատասխանեցին ՄԱԶԾ ներկայացուցիչներ՝ մեդիայի և հասարակայնության հետ կապերի գծով փորձագետ Էրիկ Անթառանյանը, բնակարանային քաղաքականության և բազմաբնակարան շենքի կառավարման գծով փորձագետ Արսեն Կարապետյանը և շինարարության ու էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի փորձագետ Անդրե Օհանյանը: Ծրագիրն արժանացավ համայնքապետերի հավանությանը: Որոշվեց՝

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.02.2020

2020 թվականի հունվար ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների.

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հորդորում է լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հորդորում է լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից 03.02.2020

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանումներ ներկայացնել փետրվարի 2-ին irakanum.am լրատվական կայքում ,,Վայոց Ձորի մարզպետի խորհրդականներից մեկը ավարտել է գոյություն չունեցող համալսարան, մյուսը՝ ստացել է 50 հատ 2 գնահատական,, վերնագրով հրապարակման առնչությամբ: Նշյալ լրատվական կայքն առանց պաշտոնական մեկնաբանությունների և հիմնավորումների անհիմն տեղեկություններ է տարածելՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության խորհրդական (առանձին գործառույթներ համակարգող) Նարեկ Մարտիրոսյանի անձնական կյանքի վերաբերյալ՝ խախտելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու հիմնարար իրավունքը : Տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ ապատեղեկատվություն են և զրպարտում են մարզպետարանի վերոնշյալ աշխատակիցներին՝ արատավորելով վերջիններիս՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով պաշտպանության ենթակա պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Վայոց ձորի մարզպետարանում կայացավ սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում

Վայոց ձորի մարզպետարանում կայացավ սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում 03.02.2020

2020 թվականի փետրվարի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը, մարզի միս արտադրող ֆերմերները, մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց քննարկման մասնակիցներին և տեղեկացրեց, որ գրանցվելու են բոլոր ողջամիտ առաջարկությունները, որոնք քննարկելու են համապատասխան մասնագետների և պաշտոնատար անձանց հետ, որպիսի ծրագրի կիրառման գործընթացում ավելի ընդունելի տարբերակներ ու պայմաններ ներառեն:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 01.02.2020

ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2020 թվականի հունվար ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ  կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 01.02.2020

Հունվարի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականը և օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հաշվետվություն ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և հաջորդ շաբաթվա անելիքների մասին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը ներկայացրեց մարզի անջրդի հողատարածքները ոռոգելի դարձնելուն ուղղված ծրագրի առաջարկ՝ մարզի տարածքում ջրամբարներ կառուցելու եղանակով: Վարչության պետը ներկայացրեց նաև խաղողի մթերմանն առնչվող խնդիրները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ խաղողի մթերման հարցը գյուղոլորտի ամենակարևոր խնդիրներից է և հանձնարարեց խաղողի մթերման վերաբերյալ պայմանագիր կնքելու նպատակով հանդիպում-քննարկում կազմակերպել խաղողի արտադրությամբ զբաղվողների և մթերողների մասնակցությամբ՝ պայմանագրում ամրագրելով՝ մթերման ժամկետների և մոտավոր գնի վերաբերյալ դրույթներ, որպեսզի չխախտվի պայմանագիր կնքող

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 16:27:59