Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ <Վառ անցյալ, վառ ապագա> խորագրով միջազգային գիտաժողովը 13.03.2020
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ խորագրով միջազգային գիտաժողովը, որի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասարտյանը: Մարզպետի տեղակալը նախ մասնակիցներին փոխանցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ողջույնի խոսքը, ապա համառոտ անդրադարձ կատարեց Վայոց ձորի մարզի պատմամշակութային հարուստ ժառանգությանը: Մասնակիցներին ողջունեցին նաև գիտաժողովի կազմակերպիչներ ծրագրի տնօրեն Սիսակ Մխիթարյանը և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը: Սիսակ Մխիթարյանի առաջարկությամբ նախապես պլանավորված երկօրյա գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն մեկ օրում՝ մարտի 13-ին, հաշվի առնելով վիրուսային անվտանգության ապահովման խնդիրները: Գիտաժողովի աշխատանքների ամփոփման խոսքով հանդես եկան ծրագրի թանգարանների գծով մասնագետ Նայիրի Խաչատուրեանը և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանան Առաքելյանը: Գիտաժողովի բոլոր մասնակիցները հույս հայտնեցին, որ
Տեղեկատվություն 13.03.2020
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի մասին :

<Վառ անցյալ, վառ ապագա> խորագրով միջազգային գիտաժողով Վայոց ձորի մարզում 11.03.2020
2020 թվականի մարտի 13-14-ը Վայոց ձորի մարզպետարանում տեղի կունենա <Վառ անցյալ, վառ ապագա. Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը> խորագրով միջազգային գիտաժողով: Մանրամասներին ծանոթանալ այս հղումով :
Տեղեկատվություն 11.03.2020
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ 09.03.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քաղաքացիների 2020 թվականի մարտ ամսին կայանալիք ընդունելության մասին

Աշխատաժողով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 09.03.2020
Ս.թ. մարտի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խոշորացված համայնքներում պլանավորման, բյուջետավարման, վարչատարածքային բարեփոխումների, էլ. կառավարման և ծառայությունների մատուցման բնագավառներում առկա հարցերի քննարկմանը վերաբերող աշխատաժողով, որը վարում էր , ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Քննարկամանը մասնակցում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) մասնագետները: Աշխատաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրի շրջանակներում Աշխատաժողովի ընթացքում կազմակերպած քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության աշխատակիցներ, մարզի խոշորացված Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Եղեգիս, Զառիթափ, Արենի համայնքների ղեկավարները, համայնքների կազմի մեջ ընդգրկված բնակավայրերի