Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը Ռինդի օր տոնակատարությանը

02.10.2015

 Սիրելի ռինդցիներ, հարգարժան հյուրեր:
Ողջունում եմ բոլորիդ և ջերմորեն շնորհավորում ռինդցիներին արդեն ավանդական դարձած ,,Համայնքի օր ,, տոնակատարության կապակցությամբ:
Ձևավորված ավանդույթի համաձայն Վայոց ձորի մարզում հոկտեմբեր ամսին տեղի են ունենում ընթացիկ տարվա ընթացքում ստեղծած բերք ու բարիքի տոնահանդեսներ: Ռինդը մեր մարզում և Հանրապետությունում հայտնի է իր աճեցրած քաղցրահամ մրգերով և արևահամ բանջարեղենով, արտադրած անմահական գինիով ու տարատեսակ պտուղներից ստացած օղու արտադրությամբ:
Այսօր մենք ականատես ենք արարող, ստեղծող, քարից հաց քամող ռինդցիների առատաձեռն տաղավարներով բերքի տոնահանդեսին: Եվ սիրով ուզում եմ ասել՝ հալալ է ձեզ ռինդիներ, ձեզ տոնի բարի վայելում: Թող ուրախ տրամադրությունն  ուղեկցի ձեզ տարվա և ձեր ողջ կյանքի ընթացքում:
Հարգելիներս, մեր երկրի համար ռազմականապես դժվարագույն այս պահին առաջնահերթորեն անամպ երկինք և խաղաղ կեցություն եմ մաղթում բոլորիս:
Եվ կարծում եմ արտահայտած պիտի լինեմ նաև ձեր կարծիքն, ասելով՝ Աստված պահապան մեր բանակին: Ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում այն զինվորներին, որոնց ծնորղները ներկա են այս պահին, քանզի նրանք են ապահովում այսօրվա մեր տոնահանդեսը խաղաղությամբ անցկացնելու հնարավորությունը և խաղաղությամբ շարունակելու վաղվա Արենիի գինու փառատոնն ու հաջորդ օրվա եղեգնաձորյան Բերքի տոնը:
Հարգարժան գյուղապետ, մարղթում եմ, որ Ձեր գլխավորությամբ Ռինդի արարող ժողովուրդը հասնի առավել մեծ ձեռքբերումների:
Սիրելի ռինդցիներ, կրկին շնորհավոր ձեր տոնը, ձեզ առողջություն և բարօրություն, անհոգ ու խաղաղ օրեր:
Շնորհավոր տոնդ, Ռինդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:47:59