Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը <<Բերքի տոն-2015>> մարզային միջոցառմանը

05.10.2015

Հարգաժան պարոն նախարար, պարոնայք գեներալներ, Տեր Հայր, հարգելի հյուրեր, եղեգնաձորյան բերքի տոնի սիրելի մասնակիցներ:
Ջերմորեն ողջունում ու շնորհավորում եմ ավանդական բերքի տոնի կապակցությամբ, բոլորիս մաղթում եմ տոնական տրամադրություն: Հիրավի համաժողովրդական սեր վայելող բերքի տոնն ունի յուրահատուկ խորհուրդ, քանզի վայոցձորցիներն իրենց ստեղծած արևահամ բերք ու բարիքի , արդյունաբերական արտադրանքի, ձեռարվեստի գեղարվեստական նմուշների տոնահանդեսին զուգահեռում են ուրախ երգ ու պարի գեղեցիկ կատարումների վայելքը:
Բերքի տոնը վաղուց դուրս է եկել եղեգնաձորյան տոնի սահմաններից և դարձել վայոցձորյան մարզային տոնակատարություն: Եղեգնաձորյան բերքի տոնով ավարտվում է հոկտեմբեր ամսին Վայոց ձորի մարզում կազմակերպված աշնանային եռատոնը: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 2-ին նշվել է Ռինդ համայնքիօրը, իսկ երեկ տեղի ունեցավ ,,Արենի գինու փառատոնը,,:
Հարգելիներս, տոնական այս պահին ցանկանում եմ նաև բարեմաղթանքներ հղել Հայոց պետականության սահմանները հսկող հայ զինվորին և բարձրաձայնել երեկրի պաշտպանության սահմաններում զոհված մեր եղբայրների հիշատակին բոլորիս խոնարհումի մասին: Ուզում եմ բարեմաղթել Հայոց բանակին խաղաղություն, իսկ ժողովրդի խաղաղ կեցությունն ապահովելու համար շնորհակալություն հայտնել՝ զինվորից մինչև բանակի Գերագույն գլխավոր հրամանատար:
Բերքի տոնի հարգելի մասնակիցներ, անհրաժեշտ եմ համարում նշել, որ ՀՀ կառավարությունը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է սատարել հայ գյուղացուն, կառուցելով ջրարբիացման ցանցեր, սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրելով արտոնություններ և շուկայականից ցածր գներով տրամադրելով պարարտանյութեր, , վառելանյութ և սերմացու:
ՀՀ գյուռատնտեսության նախարարությունն իրականացնում է բազմապիսի ծրագրեր՝միտված երկրում անասնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների կողմից գյուղտեխնիկայի ձեռք բերման գործին:
Սիրելի վայոցձորցիներ, թող ձեր բոլոր միջոցառումներն անցնեն այսպիսի խաղաղ պայմաններում:Թող տա Աստված, որ այսուհետ բերք ու բարիքն ավելի առատ լինի, ձեր տրամադրությունն ավելի տոնական և աստիճանաբար բարելավվի մեր երկրի և մեր մարզի բնաիչների կենսական պայմանները:
Կրկին սրտանց ու ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիս, մաղթում եմ բարօրություն ը երջանիկ օրեր:
Շնորհավոր տոնդ,  սիրելի իմ վայոցձորցի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58