Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը, 05.10.2015 թ.

05.10.2015

 Սիրելի ուսուցիչներ:
Ամենայն սիրով ու խորին հարգանքով ի դեմս Ձեզ շնորհավորում եմ մեր մարզի հանրակրթական հաստատությունների 1083 ուսուցիչներին մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Սիրելիներս, թույլ տվեք, օգտվելով ընձեռված առիթից, նշել Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած երախտագիտության ու սիրո մասին և հավելել, որ բոլորը սիրով են սպասում այս շատ ցանկալի, համաժողովրդական տոնին՝ բարձրաձայնելու գնահատումի և խոնարհումի խոսքեր, որոնց Դուք իրապես արժանի եք՝ աշակերտների նկատմաբ Ձեր հոգածությամբ, նրանց հանդեպ տածած ծնողական սիրո Ձեր դրսևորմամբ:
Հարգելիներս, անառարկելի ճշմարտություն է, որ ամուր պետականություն ունենալու համար պետք է ունենալ լավ հասարակություն, իսկ լավ հասարակություն ունենալու համար հարկ է ունենալ հզոր կրթական համակարգ և նվիրյալ մանկավարժներ: Իսկ Դուք բոլոր ժամանակներում եղել եք ոչ միայն մանկավարժական գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ, քանզի Ձեր հոգածությամբ են կրթվում ու դաստիարակվում մեր զավակները: Դուք եք նրանց հոգիներում սերմանում վեհ գաղափարներ, նրանց մոտ ձևավորում ազգային և համամարդկային արժեհամակարգ: Եվ հանդերձ այդ ամենով՝ զորավիգ դառնում մեր մարզի զարգացման գործին, որպեսզի այն համահունչ լինի պետության զորացման ու հզորացման գործընթացին:
Իրավ անուրանալի է Ձեր ներդրումը հասարակության զարգացման գործընթացում: Ի տրիտուր այդ ամենի՝ Դուք արժանանում եք Ձեր սաների անսպառ սիրուն և հասարակության երախտագետ վերաբերմունքին:
Համոզված եղեք, որ մարզային իշխանությունները մշտապես Ձեր կողքին են լինելու և անելու են ամեն հնարավորը, Ձեզ համար աշխատանքային նորմալ պայմաններ ապահովելու նպատակով:
Թանկագին ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ, խաղաղ աշխատանքային առօրյա:
Ձեզ` գնահատումի ու մեծարանքի խոսքեր, հարգանքի ու խոնարհումի դրսևորումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-10-05 15:44:54