Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի պատվիրակությունը` Բերձորում 21.05.2012
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ մայիսի 18-ին կայացավ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ, որոնց մասնակցում էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ինչպես նաև հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից: ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը ղեկավարում էր փոխմարզպետ Մելս Հարությունյանը:

Այսօր Թանգարանների միջազգային օրն է 18.05.2012
Այցելուների առջև իր դները կբացի նաև Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը:

Ցերեկույթ`նվիրված գրող Էդվարդ Միլիտոնյանի ծննդյան հոբելյանական տարեդարձին 17.05.2012
,- բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի այս խոսքերով սկսվեց Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպված գրական-գեղարվեստական ցերեկույթը, որը նվիրված էր գրողի ծննդյան 60-ամյակին:

Փլուզվել է Գետափ գյուղի հանդամիջյան ճանապարհը 14.05.2012
Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում տեղի ունեցած հողային փլուզման վնասներն ուսումնասիրելու և հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի ղեկավարն է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Ս. Աղաջանյանը, անդամները` ՄՓՎ ԲՊ բաժնի պետ, փ/ծ մայոր Հ. Սարգսյանը և ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Ա. Գասպարյանը, դեպքի վայրում կատարել են ուսումնասիրություն և կազմել համապատասխան եղրակացություն:

Վայոց ձորում հանդիսությամբ նշվեց մայիսյան Եռատոնը 10.05.2012
Մայիսի 9-ը հայոց տոնացույցում նշվում է իբրև Հաղթանակի և խաղաղության օր: Այն երկակի նշանակության տոն է հայ ժողովրդի համար, քանզի նշվում է ԽՍՀՄ-ի կողմից Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակը, որում հայ ժողովուրդն անուրանալի ներդրում ունեցավ և ՀՀ ու ԼՂՀ պաշտպանական ուժերի կողմից Շուշիի հերոսական ազատագրման օրը, որպես մեր նորօրյա կարևորագույն հաղթանակի տոն: Տոնական խորհուրդն ամբողջական է դառնում որպես ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման օր ու հիրավի դառնում Եռատոն: Իսկ այս տարի այն նաև հոբելյանական է, քանզի լրանում է Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը:

Գյուղատնտեսական աշխատանքների վիճակը Վայոց ձորի մարզում 20.04.2012
Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում Վայոց ձորի մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է 351300 լիտր դիզելային վառելանյութ և 500 տոննա ազոտական պարարտանյութ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ի դրությամբ վերը նշված քանակություններն ամբողջությամբ ներկրվել և բաշխվել է շահառուներին: