Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

23.10.2012


Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում Ռհոն Ալպեր ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի ներկայացուցիչներին և Ֆրանսիայի Բուրգետ-Դու -Լաք քաղաքի քաղաքապետ Էդվարդ Սիմոնյանին:
Մարզպետի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Հանդիպման ընթացքում խոսվել է մարզի գինեգործության և խաղողագործության բնագավառի ավանդական մշակույթի մասին, քննարկվել են Վայոց ձորում գինեգործության և խաղողագործության զարգացման ծրագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված բնագավառում իրականացնել ծրագրեր, ֆրանսիացի գործընկերների փորձի ներդրմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53