Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ 21.11.2011
Այսօր Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, նրանց աշխատակազմերի քարտուղարներն ու ֆինանսիստները, Եղեգնաձոր և Վայք քաղաքների զինկոմիսարները, մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման և զարգացման վարչության վարչական հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Հովհաննես Օհանյանը, ԶԼՄ ներկայացուցիչներ : Մարզպետ Սերգեյ Բագրատյանը նիստն սկսեց ՏԻ համակարգի ներդրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներով և շնորհակալություն հայտնեց համայնքային եկամուտների հավաքագրման աշխատանքներում լավագույն ցուցանիշ ունեցող համայնքապետերին: Մարզպետը խոսեց մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում գրանցված հաջողությունների մասին: Նա անդրադարձավ նաև մարզում կուտակված խնդիրներին, առանձնացնելով` առողջապահության և քաղաքաշինության ոլորտները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի ուղերձը` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 17.11.2011
Սիրելի ուսանողներ Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ձեզ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Տոնն այս յուրահատուկ խորհուրդ ունի, քանզի այն միտված է մտքի, իմացության ու գիտելիքների կրողների` ուսանողության, ասել կուզի` հասարակության ուսյալ անդամների համախմբմանը: Իսկ բոլոր ժամանակներում երկրների , պետությունների զարգացումն ու առաջընթացը պայմանավորված է եղել նաև տվյալ երկրների ու պետությունների ուսյալ անձանց իմացության սահմաններով և գիտելիքների խորությամբ:
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի նիստը 15.11.2011
Ս/թ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի նիստը հետևյալ օրակարգով`

Ցուցահանդես` նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 ամյակին 14.11.2011
Նախորդ ուրբաթ օրը` նոյեմբերի 11-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվեց <Վայոց ձորի երեկն ու այսօրը> խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Հայաստանի ազգային արխիվի կազմակերպական-վելուծական բաժնի վարիչ Սամվել Ամալյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, ՀԿ ներկայացուցիչներ և մշակութասեր այլ անձիք: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: ...
Տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստում 10.11.2011
2011 թվականի նոյեմբերի 7-ից 9-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների) վերապատրաստում: Վերապատրաստումն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ: Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է <Հայաստանի համայնքների հանրապետական ասոցացիա> հասարակական կազմակերպության կողմից: Վերապատրաստմանը, որն անցկացվել է Հայաստանի...
ՀՀ Վայոց ձորի համայնքներում աճել են տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակները 03.11.2011
2011 թվականի 10 ամսվա ընթացքում մարզի 44 համայնքների տեղական բյուջեներով եկամուտներ են նախատեսվել 846654.2 հազար դրամ, հավաքագրվել է 824319.4 հազար դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը կատարվել է 97.4 %-ով, որից` սեփական եկամուտներ նախատեսվել է 272237.0 հազար դրամ, փաստացի հավաքագրվել է 249893.0 հազար դրամ, կամ կատարվել է 91.8 %-ով: Ըստ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության տեղեկատվության՝ տեղական բյուջեներին...