Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքի օր` Ռինդում

22.10.2012

 

Հոկտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզի Ռինդ գուղում տոնական տրամադրություն էր: Բնակիչներն արդեն երկրորդ տարին է <Համայնքի օր> տոնակատարության շրջանակում տոնահանդես են հանում իրենց աշխատանքի արդյունքը, գյուղատնտեսական տարում արտադրած բերքն ու բարիքը: Այս տարի տոնը նվիրված էր Ռինդ գյուղի հիմնադրման 45-ամյակին:
Տոնահանդեսին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Բացելով միջոցառումը և ողջունելով հյուրերին, Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը տեղեկացրեց, որ համայնքի ավագանին հրավիրած նիստում միաձայն որոշում է կայացրել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Ռինդի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին:
ԱԺ նավագահը շնորհավորելով համայնքի բնակիչներին Ռինդի հոբելյանի կապակցությամբ, նշեց, որ իր համար անակնկալ և մեծ պատիվ է արժանանալ նման պատվաբեր կոչմանը։ Հովիկ Աբրահամյանն ասաց` դա նաև պարտավորեցնող է, և այսուհետ ամենայնս աջակցելու է համայնքի առջև ծառացած ցանկացած խնդրի լուծմանը: Նա գյուղի դպրոցի երկու աշակերտի, ովքեր հաղթող էին ճանաչվել հանրապետական դպրոցական առարկայական օլիմպիադայում, համակարգիչներ նվիրեց:
Մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց ներկաներին տոնակատարության կապակցությամբ, նշեց, որ նախորդ տարում Ռինդի համայնքն արժանացել է <Մարզի լավագույն համայնք> մրցանակին ու տոնակատարության մասնակիցներին մաղթեց հաջողություններ, ուրախ տրամադրություն:
Տոնահանդեսային սեղանները դրվել էր թաղամասերի բնակիչների կողմից ամենատարբեր երևակայական ձևավորումներով:
Յուրաքանչյուրը ձգտում էր, որպեսզի հենց իրենց պատրաստած սեղանին մոտենան, իրենց արարած բերք ու բարիքը համտեսեն տոնի պատվավոր հյուրերը`
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ովքեր համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ մոտենում էին սեղանիկներին, համտեսում ուտեստներից, զրուցում մարդկանց հետ:
Պատվավոր հյուրերը ժպիտով ընդունեցին ռինդցիների <Քոչարիի> հրավերը, իրենց պարով ամբողջական դարձրին գյուղի աշխատավորի ուրախությունը:
Երկար ժամանակ հնչում էր հայկական հոգեպարար երաժշտություն, գյուղի կենտրոնում տոնական տրամադրությունն իշխում էր ամբողջ օրվա ընթացքում, ուր մարդիկ միմյանց կենացներ էին խմում, իրար մաղթում առողջություն , հաջողություն և առատ բերք ու բարիք:
Մենք նույնպես միանում ենք ու բազմապատկում ռինդցիների ուրախությունը և ասում` տոնդ շնորհավոր Ռինդ, թող անվանդ նման օրերեդ ծաղկաշատ լինեն, բերքդ` առատ, ապագադ` լուսավոր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53