Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում` Վայոց ձորի մարզպետարանում

25.10.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությունը նվիրված էր ս/թ հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կայացած գինու ավանդական փառատոնի և մարզային բերքի տոնի արդյունքների և 2013 թվականին նշված միջոցառումներն իրականացնելու կազմակերպչական հարցերի և ծրագրերի քննարկմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին <Հայաստանի համայնքների հանրապետական ասոցացիայի> նախագահ Էմին Երիցյանը, <<Արենի>> Փառատոն>> Հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի խաղող արտադրող համայնքների ղեկավարներ, ՀԿ և տուրիստական կազմակերպությունների ղեկավարներ:
Քննարկման ընթացքում խոսվեց միջոցառման տեղի, կազմակերպման ժամանակացույցի, փառատոնի մշակութային և պաշտոնական բաղադրիչների մասին: Որպես փառատոնի հանդիսավոր բացման և փակման արարողությունների ամենահարմար վայր համարվեց Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնը: Նշվեց, որ փառատոնի հոգաբարձուների խորհրդումպիտի ընդգրկվեն Եղեգնաձորի տարածաշրջանի այն համայնքների ղեկավարները, որոնք մաս են կազմելու փառատոնի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13