Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լուրեր Հերհեր համայնքից

Լուրեր Հերհեր համայնքից 20.09.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը Հերհեր համայնքում մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթրփարթ Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության կողմից վերանորոգված համայնքային կենտրոնի դահլիճի բացման արարողությանը:

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանում ԽԿ-ի գործունեության 20 ամյակին նվիրված միջոցառմանը

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանում ԽԿ-ի գործունեության 20 ամյակին նվիրված միջոցառմանը 20.09.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հրավերով մասնակցել է Ամերիկայի դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստանում Խաղաղության կորպուսի գործունեության 20 ամյակին նվիրված միջոցառմանը:

Բաց դաս` ՀՀ անկախության թեմայով

Բաց դաս` ՀՀ անկախության թեմայով 20.09.2012

Այսօր Եղեգնաձորի ավագ դպրոցում անցկացվեց բաց դաս ՀՀ անկախության թեմայով, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետը Էդգար Ղազարյանը: Դասին մասնակցում էին դպրոցի բարձր դասարանների շուրջ հարյուր աշակերտներ:

Մարզային երիտասարդական հավաք` <Սիրանույշ ճամբարում>

Մարզային երիտասարդական հավաք` <Սիրանույշ ճամբարում> 18.09.2012

ՀՀ Վայոց ձորի մարզի գեղատեսիլ Եղեգիսի կիրճում գտնվող ճամբարը սեպտեմբերի 14-16-ը հյուրընկալել էր մարզային ավանդական երիտասարդական հավաքի տասը համայնքային և երկու ուսումնական հաստատությունների երիտասարդական խմբերի շուրջ հարյուր անդամների: Հավաքի բացմանը մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ողջունել հավաքի մասնակիցներին, հանդիպել երիտասարդներին և դիտել խմբերի գեղարվեստական մրցույթի համար ներկայացվելիք կատարումները:

Քննարկվեցին մարզում ընթացող շինարարական աշխատանքների հետ կապված խնդիրներ 18.09.2012

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզում գործող շինարարական և ճանապարհաշինական կազմակերպությունների ղեկավարները: Մարզպետը նշեց, որ խորհրդակցությունը նվիրված է անցած շաբաթ օրը ՀՀ Նախագահի կողմից ՀՀ կառավարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հնչեցված բացթողումների և ոլորտային խնդիրների քննարկմանը, մարզային կտրվածքով, և մտահոգություն հայտնեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի և կատարման որակի վերաբերյալ:

Շարունակվում է բերքահավաքը

Շարունակվում է բերքահավաքը 14.09.2012

Վայոց ձորի մարզում շարունակվում է գյուղատնտեսական արտադրանի բերքահավաքը: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ի դրությամբ մարզում արտադրվել է՝ հացահատիկ և հատիկաընդեղեն` 5850տ, կարտոֆիլ` 1350տ, բանջարեղեն` 2500տ, բանջարաբոստանային մշակաբույսեր` 300տ, պտուղ և հատապտուղ`2500տ, խաղող`50տ: Կուտակվել է 22500տ խոտ, 1350տ ծղոտ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57