Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի ԲԿ ՓԲԸ-ի բժիշկները` Բերձորում

06.11.2012

Նախորդ շաբաթ ՀՀ մարզերի և ԱՀ վարչական շրջանների միջև համագործակցության շրջանակում Արցախի Հանրապետության Բերձորի շրջան են այցելել մասնագետներ` ակնաբույժ, Քիթ-կոկորդ-ականջաբան, Էնդոկրինոլոգ և նյարդաբան` < Եղեգնաձոր ԲԿ> ՓԲԸ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանի գլխավորությամբ:
Բժիշկերն ընդունել են ընդհանուր թվով 74 հիվանդ անձանց, այդ թվում
ակնաբույժին այցելել են 23, քիթ-կոկորդ-ականջաբանին` 15, Էնդոկրինոլոգին` 17, նյարդաբանին` 19 հիվանդ անձիք:
Քիթ-կոկորդ-ականջաբանի զննում անցած 2 հիվանդի խորհուրդ է տրվել վիրահատական բուժում ստանալ մասնագետի մոտ, 10 հիվանդի համար դուրս են գրվել ակնոցներ, շաքարային դիաբեդով 5 հիվանդի խորհուրդ է տրվել բուժումը շարունակել ինսուլինով` կրկնակի ստուգում անցնելուց հետո:
Բժշկական խումբն իր հետ տարել էր նաև սարքավորումներ` գլուկոմետր, օտոսկոպ, օֆթալմոսկոպ և լինզաների հավաքածու:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` <Եղեգնաձոր ԲԿ> ՓԲԸ-ի մասնագետները պատրաստ են անհրաժեշտության դեպքում Բերձորում բժշկական օգնություն ցուցաբերել և տեղում կատարել վիրահատական միջամտություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:44:17