Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեկարգվում են Եղեգնաձոր քաղաքի հիմնական փողոցները

Բարեկարգվում են Եղեգնաձոր քաղաքի հիմնական փողոցները 17.10.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանի և Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրեն Արայիկ Մաթևոսյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոց, որտեղ ավարտվել են նշված փողոցի 500մ հատվածի բարեկարգման աշխատանքները:

Հյուրեր` Ռուսաստանի Դաշնությունից

Հյուրեր` Ռուսաստանի Դաշնությունից 16.10.2012

Ռուս-հայկական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում էր Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օրլովը, ով Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ` ս/թ հոկտեմբերի 11-ին ուղևորվեց Վայոց ձորի մարզ: Նրանք հուրընկալվեցին Ջերմուկի առողջարանում: Հյուրերը հոկտեմբերի 12-ին ծանոթացան առողջարանային քաղաքին, եղան քաղաքի տեսարժան վայրերում: Նույն օրը նահանգապետի աշխատանքային խմբի անդամները եղան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, որտեղ նրանց ընդունեց փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը` ռուս-հայկական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովում

ՀՀ Վայոց ձորի մարզպետը` ռուս-հայկական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովում 16.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 12-13-ը <Երևան-Էքսպո-ում> (Երևան, Հակոբ Հակոբյան 3) տեղի է ունեցել ռուս-հայկական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի և Հայաստանի պետական կառավարման հանրապետական և մարզային իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ երկու երկրներից: Համաժողովում զեկուցումով հանդես է եկել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:  

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 16.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի կառավարության և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրվեց առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր: ՌԴ Արխանգելսկի մարզի Կառավարության անունից հանդես է եկել Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օրլովը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անունից` Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Համաձայնագիրը կնքվել է Երևան քաղաքում 2012թվականի հոկտեմբերի 13-ին, հավասար...

Խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում 16.10.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն , որին մասնակցում էին Վայոց ձորի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողոովի անդամները հանձնաժողոովի նախագահ Ցիալա Խուդինյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվորդյանը, Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության ու սոցիական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը:

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 12.10.2012

ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը քաղաքացիների հերթական ընդունելություն կատարեց Վայքի քաղաքապետարանում` հոկտեմբերի 11-ին, Վայոց ձորի մարզպետարանում` հոկտեմբերի 12-ին: Վայքում ցուցակագրվել էին 16 քաղաքացիներ, որոնցից 16-ը դրամական օգնության խնդրանքով, 3-ը աշխատանքի տեղավորման: Եղեգնաձորում ընդունելության էին եկել 41 քաղաքացիներ, որոնցից 36-ը դրամական օգնության խնդրանքով, 4-ը բնակարանի ձեռք բերման և վերանորոգման հարցերով, իսկ Գետափ համայնքի նորակառույց թաղամասի բնակիչների անունից բարձրացվեց թաղամասը խմելու ջրով ապահովելու հարցը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57