Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշարձանի բացում` Եղեգնաձոր քաղաքում

Հուշարձանի բացում` Եղեգնաձոր քաղաքում 24.10.2011

2011 թվականի հոկտեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշարձանի բացման պատիվը վերապահված էր Վայոց ձորի մարզ ուխտագնացության եկած ԵԿՄ նախագահ, Արցախի Հանրապետության հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանին: Հյուրերին` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին և ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ում ողջույնի խոսքից հետո հնչեցին...

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն 19.10.2011

2011 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը` 13.00 ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի կունենա Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանի բացումը: Բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Ցանկացողներին սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը: Հասցեն` ք. Եղեգնաձոր, Միկոյանի փողոց, Կարեն Դեմիրճյանի անվան այգի:  

ԲԵՔԻ ՏՈՆ` ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ԲԵՔԻ ՏՈՆ` ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ 15.10.2011

Այսօր Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում տեղի ունեցավ վայոցձորյան ավանդական <Բերքի տոն> գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-տոնահանդեսը: Այդ առիթով ամֆիթատրոնը մարդաշատ էր ու տոնականորեն զարդարված: Վայոցձորցիները հավաքվել էին` նշելու  իրենց ամենսասիրած տոներից մեկը: Նրանց ուրախությունը բազմապատկելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Սարգսյանը, Արմեն Աբրահամյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ եպսկոպոս Աբրահամ Մկրտչյանը: Բեքի տոնի...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 14.10.2011

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 01.01.2011թ.-31.09.2011թ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ընթացիկ տարվա անցած ինը ամիսների (երեք եռամսյակների) ընթացքում ստացվել է 1014 դիմում: ա/ Դրամական օգնություն է խնդրել 549 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 526-ը, մերժվել` 18-ը, ընթացքի մեջ է 5 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ կիսամյակում օգնություն ստացած լինելու հիմքով/: բ/ Բնակարանային և...

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 14.10.2011

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ՍԾՏԳ-ներում իրականացվում են անապահովության գնահատման համակարգում ընտանիքների փաստագրման աշխատանքները: Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ամփոփ տվյալների համաձայն` 2011թվականի սեպտեմբեր ամսին մարզում փաստագրվել են 213 ընտանիքներ, որոնցից` 145-ը` Եղեգնաձորում, 39-ը` Վայքում, 29-ը` Ջերմուկ քաղաքում:  

Աշխատանքային խորհրդակցություն` մարզպետի տեղակալի մոտ 10.10.2011

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված`վայոցձորյան ավանդական <Բերքիտ տոն> գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-տոնահանդեսի կազմակերպման աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ադամյանը և միջոցառման կազմակերպման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի անդամները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին <Բերքի տոն-2011> տոնահանդեսի անցկացման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 15:01:42