Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Գրերի գյուտից մինչև գրատպություն> հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր ցերեկույթին

18.12.2012

Դեկտեմբերի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանի, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տանը տեղի է ունեցել հայ գրատպության 500-ամյակին նվիրված <Գրերի գյուտից մինչև գրատպություն> հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր ցերեկույթը: Հանդիսությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Մրցույթն անցկացվել է երեք փուլերով՝ տարածաշրջանային, մարզային հանրապետական:
Տարածաշրջանային փուլին մասնակցել են ավելի քան 420 դպրոցներ, մարզային փուլին` տարածաշրջաններում լավագույնը ճանաչված 71 դպրոցներ, իսկ հանրապետական փուլին` 12 դպրոցներ:
Հանդիսության բացման խոսքով հանդես է եկել Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, իսկ
ողջույնի խոսքով` ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը:
Հայրապետական մրցանակի է արժանացել Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, <Լավագույն սցենար> անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի Ա. Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցը, <Լավագույն երաժշտական կատարում> անվանակարգում` Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը, իսկ <Լավագույն բեմադրություն> անվանակարգում` Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցը:
Մի շարք դպրոցներ արժանացել են խրախուսական հատուկ մրցանակների:
Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40