Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա ընդունելությունը

14.12.2012


Այսօր ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: 
Ընդունելության էին եկել 52 քաղաքացի, որոնցից 39-ը` դրամական օգնության խնդրանքով, 3-ը` բուժօգնության, 6-ը` հողի և շենք-շինությունների, 2-ը`  խմելու և ոռոգման ջրի, 1-ը` նպաստի նշանակման , 1-ը` աշխատանքի տեղավորման հարցերով: Նշենք, որ քաղաքացիները հիմնականում դրամական աջակցություն խնդրում են նաև բուժման նպատակով:  Ուստի այն դիմումները, որոնք վերաբերում էին դրամական օգնություն և բուժօգնություն ստանալուն` բավարարվեցին:
Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարներին  տրվեցին հանձնարարականներ` հարցերը քննարկել  և սահմանված ժամկետներում  պատասխանել քաղաքացիների դիմումներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29