Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոցձորցի դպրոցականները` ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնում

19.12.2012

Դեկտեմբերի 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը: Համերգին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մարզպետներ եւ պաշտոնատար այլ անձիք:
Ասմունքի հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնը նվիրված էր հայ մեծանուն և տաղանդաշատ գրողներ Սայաթ-Նովայի 300 և Եղիշե Չարենցի 115-ամյա հոբելյաններին:
Նշենք, որ այս տարի Վայոց ձորի մարզից մրցույթ-փառատոնի մարզային փուլին մասնակցած 41 ասմունքողներից 6-ը մասնակցել են հանրապետական փուլին, որոնցից 2 լավագույն ասմունքողներ` Վայքի հիմնական դպրոցի աշակերտ Կարեն Գրիգորյանը և Քարագլխի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Նելլի Ղազարյանը, մասնակցել են Գալա համերգին:
Կարեն Գրիգորյանը 11-14 տարիքային խմբում գրավել է 1-ին տեղը և ստացել ԱԺ շնորհակալագիր եւ հեռուստացույց, իսկ Նելլի Ղազարյանը (15-17 տարիքային խումբ) արժանացել է խրախուսական մրցանակի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34