Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 11.09.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը քաղաքացիների հերթական ընդունելություն կատարեց Վայքի քաղաքապետարանում և Վայոց ձորի մարզպետարանում: Վայքում ցուցակագրվել էր 31 քաղաքացի, Եղեգնաձորում` 75 :

ՀՀ Վայոց ձորի համայնքներում աճել են տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակները 10.09.2012

Ըստ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության տեղեկատվության՝ տեղական բյուջեներին ամրագրված սեփական եկամտատեսակաների գծով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայքների բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման աճն ըստ առանձին եկամտատեսակների կազմել է՝ գույքահարկ՝ 0.7% կամ 430.0 հազ. դրամ, գույքի վարձակալություն՝ 13.0% կամ 3320.0 հազ. դրամ:

Հանդիպում Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

Հանդիպում Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 10.09.2012

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելեց Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոց, ծանոթանալու տիրող իրավիճակին ու աշխատանքային խնդիրներին: Նրան ուղեկցում էին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը և մարզպետարանի աշխատակազմի այլ պաշտոնատար անձիք:

Ցուցահանդես` Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

Ցուցահանդես` Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում 10.09.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ վայոցձորցի տաղանդավոր արվեստագետ` գեղանկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, Վան Եղյանի գեղանկարչական աշխատանքների հետմահու առաջին անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Թուրքմենստանի Մեջլիսի փոխխոսնակ Գուրբանգուլի Բայրամովան` Վայոց ձորի մարզպետարանում

Թուրքմենստանի Մեջլիսի փոխխոսնակ Գուրբանգուլի Բայրամովան` Վայոց ձորի մարզպետարանում 07.09.2012

Երեկ Թուրքմենստանի Մեջլիսի փոխխոսնակ Գուրբանգուլի Բայրամովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում հիմնականում Մեջլիսի հանձնաժողովների ղեկավարներ էին, հյուրընկալվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում: Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը խորհրդակցությունների սենյակում հյուրերին համառոտ ներկայացրեց մարզպետարանի գործառույթները և ամենօրյա գործունեության ընթացքում էլեկտրոնային կատավարման համակարգի ներդրման արդյունավետությունը: Այնուհետը հյուրերը եղան մարզպետի աշխատասենյակում, ծանոթացան էլեկտրոնային համակարգով փաստաթղթաշրջանառության իրականացման ձևերին և հնարավորություններին:

Ի գիտություն 05.09.2012

Ս/թ սեպտեմբերի 9-ին, ժամը` 14.00-ին, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի կունենա վայոցձորցի տաղանդավոր արվեստագետ` գեղանկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, Վան Եղյանի գեղանկարչական աշխատանքների հետմահու առաջին անհատական ցուցահանդեսի բացումը: Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 4:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 14:58:38