Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Աղավնաձոր և Ռինդ համայնքներ

Մարզպետն այցելել է Աղավնաձոր և Ռինդ համայնքներ 03.04.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ. ապրիլի 2-ին աշխատանքային այցով եղել է մարզի Աղավնաձոր և Ռինդ համայնքներում: Մարզպետը զրուցել է նշված համայնքների ղեկավարների հետ, ծանոթացել` համայնքում առկա խնդիրներին և աշխատանքային հոգսերին:  

Տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն

Տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն 03.04.2013

Ս/թ. ապրիլի 2-ին Վայոց ձորի մարպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետի տեղակալներ Ռ. Գալստյանը, Ա. Արշակյանը, նույն տեսչության Վայոց ձորի պատասխանատու Ա. Խաչատրյանը: Խորհրդակցություն նվիրված էր տեսչության կողմից ապրիլի 8-26-ը մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվելիք ուսումնասիրության հետ առնչվող հարցերին:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 02.04.2013

Սահմանված կարգի համաձայն` 2013 թվականի ապրիլի 5-ին , ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5  

Ավարտվեց Հրանտ Կարապետյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշարը

Ավարտվեց Հրանտ Կարապետյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշարը 02.04.2013

2013 թվականի մարտի 30 -ին տեղի ունեցավ Հրանտ Կարապետյանի հիշատակին նվիրված շախմատի երկօրյա հուշամրցաշարի փակման արարողությունը: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Աղասի Հովհաննիսյանը մարզպետի և աշխատակազմի անունից շնորհավորեց հուշամրցաշարի հաղթողներին: Ա.Հովհաննիսյանը առաջին կարգի դիպլոմ հանձնեց Էդիկ Իսախանյանին, երկրորդ կարգի դիպլոմ` Սամվել Խալաթյանին, երրորդ կարգի դիպլոմ` Հակոբ Հակոբյանին:

Հրանտ Կարապետյանի հուշամրցաշարը Եղեգնաձորում

Հրանտ Կարապետյանի հուշամրցաշարը Եղեգնաձորում 30.03.2013

2013 թվականի մարտի 29 -ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՀՀ շախմատի ակադեմիայի Եղեգնաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ մեկնարկեց եղեգնաձորցի շախմատիստ Հրանտ Կարապետյանի հիշատակին նվիրված շախմատի երկօրյա հուշամրցաշարը, որին մասնակցում էին 16 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակման: Վեջիններս շվեցարական մրցակարգով կպայքարեն գավաթի համար: Մրցաշարը բացեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մ. Հարությունյանը, ելույթ ունեցան Ա.Խուդավերդյանը, Ն. Կարապետյանը, Յու. Կարապետյանը և Պ. Հովսեփյանը, որոնք մասնակիցներին ներկայացրին Հրանտի շախմատային կենսագրությունը, վերհիշեցին նրա խաղացած գեղեցիկ, կոմբինացիաներով ու զոհաբերություններով հարուստ պարտիաներն ու սպորտային նվաճումները:

Աջակցություն հողօգտագործողներին

Աջակցություն հողօգտագործողներին 29.03.2013

Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից 2013թ. գարնանը Վայոց ձորի մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է 480տ ազոտական պարարտանյութ /մեկ պարկը՝ 6000 դրամ/, 632000լ դիզելային վառելանյութ /մեկ լիտրը՝ 350 դրամ/, գարնանացան գարու սերմացու 40տ /1կգ 200 դրամ /, կորնգանի սերմացու 1տ /1կգ 370 դրամ/, առվույտի սերմացու 150կգ / 1կգ 1500դրամ /, և եգիպտացորենի սերմացու 225 կգ / 1կգ 350 դրամ/: Հիշեցնենք, որ, ազոտական պարապտանյութը և դիզելային վառելանյութը մատակարարները համայնք են հասցնելու առանց փոխադրավարձի, իսկ սերմացուները՝ մինչև մարզկենտրոն: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ սկսվել է ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի առաքումը համայնքներ: 2013 թվականի մարտի 29-ի դրությամբ ներկրվել է 160տ ազոտական պարարտանյութ և 1112500լ դիզելային վառելանյութ: Այսօր մարզկենտրոն կառաքվի նաև 40 տ գարնանացան գարու սերմացու:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 10:36:32