Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն՝ Վայոց ձորի մարզում

19.07.2013

  

Ս/թ հուլիսի 19-ին ՀՀ  Վայոց ձորի մարզպետ  Էդգար Ղազարյանը   հյուրընկալել էր  Հայաստանի Հանրապետությունում  Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Մարզպետի մոտ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:    Այնուհետև դեսպանը  մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, Ջերմուկի թիվ 2 ավագ, թիվ 3 հիմնական,  Վայքի թիվ 2 հիմնական  և Գնդեվազի միջնակարգ դպրոցներ:

Նշենք, որ 2014 թվականին դեսպանատունը ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի հետ համատեղ  Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցներում կիրականացնի համակարգիչներով հագեցած ինտերնետային դասարաներ ստեղծելու ծրագիր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00