Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը հանդիպիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլարդի հետ

19.07.2013

 Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Կարեն Հիլարդը` ԱՄՆ ՄԶԳ մի շարք աշխատակիցների ուղեկցությամբ: Տիկին Հիլարդը Արենիում այցելել է  ՔԱՐԴ ամերիկյան կազմակերպության աջակցությամբ վերանորոգված գինու համտեսի սրահ: Այնուհետև նրա գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Վայքի քաղաքապետի կիսամյակային հանրային հաշվետվությանը:

Հաշվետվությունից հետո ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլարդի  հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ մի շարք աշխատակիցներ և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը: Քննարկվեցին Վայոց ձորի մարզում  ԱՄՆ ՄԶԳ-ի հետ հետագա համագործակցության հարցեր:

Նշենք, որ 2013թ-ի առաջին կիսամյակում ԱՄՆ ՄԶԳ և նրա գործընկեր Քաունթրփարթ Ինթերթնեշնլ կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել է Վայքի մշակույթի տան փոքր դահլիճը,  արվեստի դպրոցն ապահովվել է նոր երաժշտական գործիքներով, իսկ մանկական ստեղծագործական կենտրոնի “Անուրջներ” պարային համույթը մասնակցել է Բաթումիում կայացած “Ծովային հարմոնիա” մանկական պարի փառատոնին՝ արժանանալով ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակի: Օրերս նոր պայմանագիր է ստորագրվել Քաունթրփարթի հետ` արվեստի դպրոցի հիմնանորոգման և ջեռուցման վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00