Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային երիտասարդական հավաք Վայոց ձորում

12.10.2013

 Վայոց ձորի Եղեգիսի կիրճում գտնվող «Սիրանույշ» ճամբարում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցում Վայոց ձորի թեմը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մասնաճյուղը կազմակերպել էին մարզային երիտասարդական եռօրյա հավաք: Երիտասարդական հավաքին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք քաղաքների, մի շարք գյուղական համայնքների, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի մի քանի տասնյակ երիտասարդներ: Առանձին ջոկատով երիտասարդական հավաքին առաջին անգամ մասնակցում էր նաև Արցախի ջոկատը, որոնք Վայոց ձոր էին ժամանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում: Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվել են մարզական, մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և առաջնություններ:

Մարզային երիտասարդական հավաքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Հավաքի պաշտոնական բացումից հետո ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ հավաքի մասնակիցների հետ, ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի զարգացման իր ծրագրերն ու պատկերացումները, պատասխանեցի երիտասարդներին հուզող հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00