Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

23.10.2013

   2013  թվականի հոկտեմբերի  22-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական  նիստը, որը վարում   էր մարզպետ Էդգար Ղազարյանը,  հետևյալ օրակարգով`

1.,,2013թ աշնանը մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի, ազոտական   պարարտանյութերի և դիզվառելիքի հայտերի ստացման և ներկայացման մասին,,

/Զեկ.  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյան/

2,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և ՀՀ Նախագահի հրամանագիրը մարզխորհրդի նիստերի անցկացման վերաբերյալ,,

/ Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի

պետ Ն. Մաղաքյան/

3. ,,2013թ. ինն ամիսներին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին,,

/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/

4,,Համայնքների ազգաբնակչության թվի ճշգրտման մասին,,                                                        

/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/

5,,2013թ. գարնանային զորակոչի արդյունքները և աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին,,

/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/

6,,2013թ հոկտեմբերի 3-ից 5-ը Ջերմուկ քաղաքում կայացած գյուղական համայնքների 3-րդ համաժողովի արդյունքների մասին,,

/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/

7,,ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիայի և հողային պետական տեսչության մասնագետների կողմից մի քանի համայնքներում  կատարած ստուգումների արդյունքների մասին,,

/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ. Մեսրոպյան/

Մինչև օրակարգի հարցերին անցնելը մարզպետը  իր և մարզխորհրդի մասնակիցների

անունից շնորհավորեց Ռինդի և Կարմրաշենի համայնքների ղեկավարներին գյուղատնտե-

սության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ գյուղնախարարի շնորհակալագրին արժա

նանալու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վերջիններս այսուհետև էլ կաշխատեն

կրկնապատկված եռանդով ու կհասնեն նորանոր հաջողությունների: Մարզպետը իր

գոհութությունը հայտնեց համայնքների ղեկավարներին մարզի ավանդական գինու և բերքի տոներին ակտիվ մասնակցության համար:

Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալները,ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքի ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, նիստին հրավիրված էին ու մասնակցում էին՝ Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նիստի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Ս. Միքայելյանը

Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարղ եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի մարզխորհրդի նիստեր ենթաբաժին:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00