Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կկայանա ՀՀ նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք> մրցույթը

Կկայանա ՀՀ նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք> մրցույթը 26.03.2013

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար 2012 թվականի մրցույթը կմեկնարկի ս/թ հունիսի 1-ից: Այն անցկացվելու է հունիս-հուլիս ամիսներին՝ 3 փուլով. 1-ին եւ 2-րդ փուլերը՝ նախնական, 3-րդ փուլը՝ եզրափակիչ: 1-ին փուլն անցկացվելու է հունիսի 1-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 48 քաղաքային եւ գյուղական համայնքներում, Երեւան քաղաքի 12 վարչական շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ քաղաքում եւ 7 շրջաններում: 2-րդ փուլն անցկացվելու է հունիսի 18-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ մարզերում, Երեւան քաղաքում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի: Վայոց ձորի մարզում մրցույթի մարզային փուլը կանցկացվի հունիսի 26 -ից 28 -ն ընկած ժամանակահատվածում՝ մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում:

Քաղաքացիական լրագրողների <Նոր մեդիա դպրոցի> ամփոփիչ միջոցառում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 22.03.2013

Ս.թ. մարտի 21-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրի iRegion բաղադրիչով կազմակերպված չորսամսյա ամփոփիչ միջոցառումը, որի ժամանակ ծրագրի շրջանակներում կազմակերպված Աշտարակի, Արարատի, Իջևանի և Եղեգնաձորի մասնակիցներին տրվեցին վկայականներ և խրախուսական պարգևներ: Միջոցառման ընթացքում կազմակերպված միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու լավագույն բլոգ գրառումներին: iRegion-ը Հայաստանի չորս մարզերի քաղաքացիական լրագրողներին միավորող նոր մեդիա հարթակ է:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին 22.03.2013

  Մարտի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիպումը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ՝ վերջինիս խնդրանքով:   Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններ հանդիսացող եկեղեցիների պահպանությանն առնչվող հարցեր:  

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մեկնարկին նվիրված ԱԳՆ-ում տեղի ունեցած ընդունելությանը 20.03.2013

Մարտի 19-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա են եղել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում ամեն տարի մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում կազմակերպվում են մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ: Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական և Զառիթափի միջնակարգ դպրոցներում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում իրականացվելու են մի շարք միջոցառումներ: Ներկայացնում ենք կազմակերպվելիք միջոցառումների ծրագիրը:

Խորհրդակցություն նվիրված մարզի մի շարք համայնքների գազաֆիկացման խնդիրներին

Խորհրդակցություն նվիրված մարզի մի շարք համայնքների գազաֆիկացման խնդիրներին 20.03.2013

Մարտի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մարզի Արփի, Գետափ, Զառիթափ, Զեդեա, Մալիշկա և Փոռ համայնքների գազաֆիկացման խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը և նշված համայնքների ղեկավարները: Խորհրդակցության հիմնական բանախոսներն էին ՀՀ կառավարության աշխատակազմի զարգացման բաժնի ղեկավար Ալեքսանդր Քալանթարյանը և գլխավոր մասնագետ Վաղարշակ Կանայանը:

Մեկնարկել է ՀՀ կառավարության 2013 թվականի հողօգտագործողներին աջակցության ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ կառավարության 2013 թվականի հողօգտագործողներին աջակցության ծրագիրը 19.03.2013

Վայոց ձորի մարզում մեկնարկել է ՀՀ կառավարության 2013 թվականի հողօգտագործողներին աջակցության ծրագիրը, որի շրջանակում ՀՀ կառավարության կողմից 2013թ. գարնանը մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է 480տ ազոտական պարարտանյութ (մեկ պարկը՝ 6000 դրամ), 632000լ դիզելային վառելանյութ (մեկ լիտրը՝ 350 դրամ), գարնանացան գարու սերմացու 40տ (1կգ 200 դրամ), կորնգանի սերմացու 1տ (1կգ 370 դրամ), առվույտի սերմացու 150կգ (1կգ 1500դրամ ), և եգիպտացորենի սերմացու 225 կգ (1կգ 350 դրամ): Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ մատակարարները ազոտական պարապտանյութը և դիզելային վառելանյութը համայնքներ կհասցնեն առանց փոխադրավարձի, իսկ սերմացուների խմբաքանակները՝ մինչև մարզկենտրոն: Արդեն սկսվել է ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի առաքումը համայնքներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01