Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վոլեյբոլի հուշամրցաշար նվիրված Վահիկ Լևոնյանի հիշատակին 03.05.2013
2013 թվականի մայիսի 3-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում մեկնարկեց Խորհրդային Միության հերոս, մեր հայրենակից Վահիկ Լևոնյանի հիշատակին նվիրված Վոլեյբոլի ավանդական հուշամրցաշարը: Հուշամրցաշարի մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահան Վարդանյանը և մրցաշարի մրցավար Ռաֆիկ Գևորգյանը: Հայրենասիրական երգերի կատարումներով հուշամրցաշարին իրենց ողջույնն էին բերել Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, բազմաթիվ մրցույթների մրցանակակիր Արթուր Կարապետյանը: Հուշամրցաշարն անցկացվելու է երկու տարածաշրջաններով` Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջանների համայնքային, ուսումնական հաստատություննների և մարզում տեղակայված զորամասերի վոլեյբոլի թիմերի ընդգրկումով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 01.05.2013
Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ: Աշխատանքն ունի կարևոր նշանակություն յուրաքանչյուր մարդու համար: Աշխատանքի արդյունքում են ստեղծվում բոլոր հանրային բարիքները, աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում կիրառել ուսման ընթացքում ձեռք բերված գիտելիքները և կենսափորձով կուտակված հմտությունները: Աշխատանքը անձնական և ընտանեկան բարեկեցության հիմքն է: Տարիներ շարունակ մենք հպարտացել և շարունակում ենք հպարտանալ մեր ժողովրդի աշխատանքի արդյունքը հանդիսացող բերք ու բարիքով, շենքերով ու մշակութային արժեքներով:

Հանդիպում ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ 01.05.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել մարզի տարածքում գործունեություն ծավալող տարբեր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռազմի Հայրապետյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2013 թվականի ընթացքում ապահովագրական...

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 01.05.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը: Նիստին մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներից բացի մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄ ԳՀ վարչության պետ Նորայր ՍԻմոնյանը, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների զինվորական կոմիսարները, Եղեգնաձորի...
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 30.04.2013
Սահմանված կարգի համաձայն` 2013 թվականի մայիսիի 3-ին , ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Բացվեց գինու համտեսի սրահ 29.04.2013
Ապրիլի 28-ին Վայոց ձորի մարզի Արենիի գինու գործարանում բացվեց գինու համտեսի սրահ: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Սրահը բացվել է Արենիի գինու գործարանի և > Ունիվերսալ Վարկային Կազմակերպության համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մշակույթի և էկոնոմիկայի նախարաությունների, Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, Արենի համայնքի ղեկավարը, մարզի գինեգործները, ինչպես նաև համայնքի բնակիչներ: